Ատամնաբուժական տուրիզմ

Ատամնաբուժական զբոսաշրջությունը (ստոմատոլոգիական տուրիզմ)՝ բժշկական զբոսաշրջության այն տեսակներից է, որի ընթացքում զբոսաշրջիկն ակնկալում է օտար երկրում կամ քաղաքում ստանալ նույնքան որակյալ բուժում, որքան իր բնակավայրում, ավելի մատչելի գնով`միառժամանակ համադրելով բուժումը հանգստի հետ։

Եվրոպայում և Ամերիկայում ստոմատոլոգիական տուրիզմը գոյություն ունի բավական վաղուց և ունի լայն տարածում։ Հայաստանում այն լայն տարածում է ստացել վերջին տարիներին և հասել բարձր մակարդակների շնորհիվ այդ ոլորտում բարձրորակ մասնագետների քանակի և բուժման գնի մատչելիության` համեմատ համաշխարհային գների։

«ZUB.AM – Հայաստանի ատամնաբուժարաններ» տեղեկատվական կայքը սիրով հրավիրում է Ձեզ՝ ուղևորվել Հայաստան, ուր բացի արևից Ձեզ կջերմացնեն երկրի ընդերքից ելնող հանքային աղբյուրներն ու ծարավը կհագեցնեն՝ այսօր աշխարհում բացառիկ արժեք ունեցող լեռնային սառն աղբյուրները։ Բազմաթիվ միջնադարյան եկեղեցիներ Ձեզ կսպասեն Հայաստանի դյութիչ բնության գրկում։ Իսկ քրիստոնեության վավերագրի ձեռագիր մատյանները, կդիմավորեն Մատենադարանում։ Եվ ամենակարևորը, Հայաստանից Դուք կհեռանաք ԱՌՈՂՋ ԵՎ ՁՅՈՒՆԱՃԵՐՄԱԿ ԺՊԻՏՈՎ։

«ZUB.AM – Հայաստանի ատամնաբուժարաններ» տեղեկատվական կայքի գործունեությունը ունի շուրջ հինգ տարվա փորձ և պատմություն։ Ստեղծման օրվանից մենք հետևողականորեն համագործակցում ենք բազմաթիվ ստոմատոլոգիական կլինիկաների հետ ու մանրամասն ծանոթ ենք այդ ոլորտին։ Ելնելով վերը նշվածից մեր կայքը կօգնի Ձեզ գտնել և կապվել հենց այն ստոմատոլոգիական կլինիկաներին կամ ստոմատոլոգներին, որոնք առավելագույնս հարմար են Ձեր խնդրին ու գրպանին։

ՏՎԵՔ ՄԵԶ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՎՃԱՐ ԿԱԶՄԵԼ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ

ԻՆՉՊԵ՞Ս ՕԳՏՎԵԼ

Քայլ առաջին՝ լրացրեք հայտը, և մենք կկապվենք Ձեզ հետ։

Քայլ երկրորդ՝ մեր մասնագետները կընտրեն և կներկայացնեն ձեզ բուժման և հանգստի փաթեթներ` քննարկելով Ձեր բուժման պայմանները ստոմատոլոգների հետ։

Քայլ երրորդ` փաթեթների քննարկում Ձեզ հետ և համաձայնության դեպքում պայմանագրի կնքում:

Քայլ չորրորդ ՝ ժամանում Հայաստան և տեղավորում։

Քայլ հինգերորդ ՝ գործողություններ ըստ նախապես որոշված փաթեթների։

Քայլ վեցերորդ՝ բուժման ավարտ և մեկնում։

Հաճախորդի Տվյալներ

Անուն Ազգանուն *
Տարիք
Սեռ
Հեռախոս *
Էլ-փոստ. *
Skype
Բնակվելու երկիր/քաղաք
Հայաստան եկողների քանակ
Բուժման ցանկալի ժամանակացույց
-

Կացության պայմաններ

Բուժման պայմաններ

Հիվանդության մանրամասն նկարագրություն
Բեռնել համապատասխան փաստաթղթեր
Դուք ունե՞ք նախընտրած կլինիկա կամ ստոմատոլոգ
(Կառաջարկվի մեր կողմից)
Նշեք անվանումը
Ընտրեք գնային կատեգորիա

Այլ պայմաններ

Լրացուցիչ պայմանների առաջարկի տեղ






© 2018 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: