Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Առողջ ապրելակերպ

Գեղեկության սրահներ

Սպա և մերսում

Գեղեցկության գաղտնիքներ աշխարհի 7 երկրներից

Գեղեցկության գաղտնիքներ աշխարհի 7 երկրներից

09.12.2016
Բրազիլիա 
 
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու բրազիլուհիների ազդրերին ցելյուլիտի հետքեր անգամ նկատելի չեն: Մոդելները, որոնք ծագումով կառնավալի հայրենիքից են, ունեն անթերի տեսք: Գաղտնիքը հետևյալն է. բրազիլուհիները որքան հնարավոր է շատ ժամանակ են անցկացնում ավազի վրա: Նրանք գիտեն, որ մաշկում միկրոշրջանառության լավացումը ցելյուլիտի կանխարգելման լավագույն միջոցն է: Ուստի նրանք նաև ազդերը թաց ավազով տրորում են: Այս յուրօրինակ սկրաբը կարծես լավ էլ գործուն է: 
 
Շվեդիա 
 
Այս հյուսիսային երկրում սառույցն օգնում է կանանց պահպանել գեղեցկությունը: Շվեդիայի գեղեցիկ սեռի ներկայացուցիչները դարեր շարունակ սառույցն օգտագործել են գեղեցկության պահպանման համար: Վերջին տարիներին շվեդուհիների մոտ նորաձև է դարձել հանքային ջուր սառեցնելը: Նրանք հանքային ջրով սպիտակ թեյ են պատրաստում, սառեցնում, ապա խորանարդիկներով սառույցի վերածում: Խորանադրիկներն օգտագործում են որպես թարմացնող տոնիկ: 
 
Հունաստան 
 
Ըստ ավանդության՝ հունական աստվածներն իրենց մազերի առողջությունն ապահովել են հազրեվարդի միջոցով: ՛՛Աստվածային՛՛ դեղամիջոցն այսօր հասու է բոլորին. Հարկավոր է հազրեվարդի մի քանի թարմ կամ չորացրած ճյուղ եփել երկու լիտր ջրում, թողնել որ սառչի: Բուժիչ ջրով մազերը ցայեք լվանալուց հետո: Թուրմը գլխամաշկը կմաքրի աղտից ու կնպաստի մազերի աճին: 
 
Դոմինիկյան Հանրապետություն 
 
Հնագիտական գտածոներն ապացուցում են, որ Դոմինիկյան Հանրապետության բնակիչները հնուց սխտորն օգտագործել են գեղեցկության պահպանման նպատակով: Դեռևս 15-րդ դարում Դոմինկյան կղզիների բնակիչ կանայք սխտորի հյութը քսում էին եղունգներին: Այսօր այդ երկրի բնակչուհիներն ավելի կատարյալ մեթոդ են կիրառում. սխտորը մանր կտրատում են, լցնում եղունգի թափանցիկ լաքի մեջ, թողնում 10 օր և քսում եղունգներին: Մի վախեցեք, հոտ չի զգացվում: Իսկ սխտորը, հակաբիոտիկ էֆեկտից բացի նաև նպաստում է եղունգների ամրացմանն ու աճին: 
Եգիպտոս 
 
Հանելուկային ու գեղեցկուհի Կլեոպատրա թագուհու շնորհիվ աշխարհն իմացավ կաթի հրաշագործ ազդեցության մասին: Կլեոպատրայի ու նաև մի շարք այլ հայտնի եգիպտուհիների մաշկի խնամքի գաղտնիքը կաթով պարբերական լոգանքներն էին: Արդյունքի հասնելու համար լիտրերով կաթ պետք չէ, բավական է ջրի մեջ 3 բաժակ չոր կաթ ավելացնելը: Կաթի 20 րոպեանոց լոգանքից հետո ձեր մաշկը կդառնա անասելի նուրբ, փափուկ ու հարթ: 
 
Չինաստան 
 
Չինաստանում, որտեղ գնահատում են հարթ ու սպիտակ մաշկը, հատկապես մեծ ուշադրություն են դարձնում մաշկի խնամքին: Չինուհիները լոսյոնի փոխարեն օգտագործում են բրնձի ջուր: Այն ստանալու համար հարկավոր է 100 գրամ բրինձը լցնել 1 շիշ ջրի մեջ, թողնել 30 րոպե և պատրաստ է: Դեմքը մաքրեք բրնձաջրով: Կրախմալը սպիտակեցնում և փափկեցնում է մաշկը, իսկ կալիումը պայքարում է չորության դեմ: 
 
Ֆրանսիա 
 
Ասում են, որ ֆրանուհիներն ավելի դանդաղ են ծերանում: Գուցե պատճառը հատուկ բաղադրատոմսն է: Ֆրանսուհիների կարծիքով բալի և նռան ճզմվածքով խառնուրդը հակատարիքային հրաշալի դիմակ է: Բնական նյութերը սնուցում են մաշկը, նրան են փոխանցում իրենց պարունակություն հակաօքսիդանտները, ինչի շնորհիվ մաշկն առողջ գույն է ձեռք բերում: Խառնուրդը հարկավոր է դեմքին քսել շաբաթական մեկ անգամ, 5-6 րոպեով: Դիմակը մաքրեք տաք սրբիչով, դա կնպաստի միկրոշրջանառության լավացմանը:
 
 

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին