Կնոջ քթում ատամ է աճել

01.11.2017
Չինաստանում բժիշկները հեռացրել են կնոջ քթի մեջ աճած ատամը։ The Daily Mail-ը հայտնել է, որ ուսումնասիրելով ռենտգենյան պատկերը՝ բժիշկները կարծել են, թե կնոջ քթի աջ խոռոչի մեջ փոքր քար է հայտնվել, սակայն վիրահատության ընթացքում պարզվել է, որ այդպես չէ։
 
Ուշագրավ է, որ հիվանդը երկար տարիներ գանգատվում էր առատ քթարտադրությունից ու արյունահոսությունից, սակայն համարում էր, որ այդ բոլոր ախտանշանները կապակցված էին քրոնիկ ռինիտի հետ։ Ատամը հեռացնելուց հետո արյունահոսությունը դադարել է։ Բացի դրանից, վերացել է  առատ քթարտադրության զգացողությունը, որից գանգատվում էր կինը։
 
Ատամնաբույժը պարբերականին բացատրել է, որ, իրոք, ատամներ կարող են աճել ոչ միայն բերանի խոռոչում, բայց քթի մեջ դրանց աճելու դեպքերը ծայրաստիճան հազվադեպ են։

Բոլոր Նորությունները







© 2018 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: