Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Ամառային սննդակարգ

Ամառային սննդակարգ

27.06.2018
Երկուշաբթի․ այդ օրը բանջարեղենային ճաշացանկ կազմեք։ Ընտրեք թեմատիկ մթերքների ցանկացած տարբերակներ ու կարող եք նույնիսկ ցանկացած քանակությամբ ուտել դրանք (ողջամիտ սահմանում)։ Բանջարեղենը կարելի է գործածել թե հում, թե եփած կամ խորոված վիճակում, բայց ոչ մի դեպքում՝ տապակած։
 
Երեքշաբթի․ Սա մեկօրյա  դիետիկ սննդակարգի  ամենահամեղ, թեթև ու ամառային տարբերակն է, չէ՞ որ այդ ժամանակ կարելի է ուտել ցանկացած միրգ։ Բայց հիշեք, որ ամառային սննդակարգի մրգային օրվա ընթացքում պետք է հաշվի առնեք նաև որոշ պտուղների կալորիականությունը՝ օրինակ բանանը բոլորովին հարմար չէ, քանի որ սննդարար ու բարձրկալորիական է։
 
Չորեքշաբթի․ Եւս մեկ բուրավետ ու համեղ տարբերակ նիհարելու համար։ Այն կոչվում է հատապտղային օր։ Ինչպես արդեն հասկացաք՝ այդ օրը կարելի է սնվել ցանկացած հատապտուղներով։ Դրանցից պատրաստեք աղցաններ, սմուզներ, կոկտեյլներ կամ այլ կերակրատեսակներ;
 
Հինգշաբթի։ Այդ օրը մրգերի ու բանջարեղենի փոխարեն դուք կսնվեք միայն թթվակաթնային մթերքներով՝ այն էլ ցածր կալորիականության։ Կարող եք ուտել յուղազրկված կեֆիր, յոգուրտ, կաթնաշոռ և այլն։ Կարող եք ընտրել թե մի , թե մի քանի տեսակի մթերք ։ Նման սնունդը օգտագործեք փոքր չափաբաժիններով  ամբողջ օրվա ընթացքում ։
 
Ուրբաթ․ Կրկնում ենք երկուշաբթիի սնունդը, այսինքն աղցաններ ենք պատրաստում թարմ բանջարեղենից, ռատատույ ենք պատրաստում կամ էլ կարտոֆիլ ենք եփում։ Դիետիկ կերակրատեսակները կարելի է ընտրել ինքնուրույն, կարևորը, որ բանջարեղենը եփած կամ շոգեխաշած լինի։
 
Շաբաթ․ Այսօր պետք է կրկնել չորեքշաբթիի  սննդակարգը, որը միայն մրգերից է բաղկացած։ Երեկոյան քաղցածությունը հագեցնելու համար կարող եք 1 բաժակ խմել կեֆիր ։
 
Կիրակի․ Սննդակարգի եզրափակիչ օրը ամենաթեթևն է լինելու ու միաժամանակ՝ ամենամրգայինը՝ խմեք միայն հատապտղային հյութեր։ Ցանկալի է նախապատվությունը տալ մրգային ֆրեշներին, այլ ոչ թե  սուպերմարկետներից գնված պատրաստի ըմպելիքներին։ Ամառային սննդակարգի շաբաթվա ընթացքում սնվելու կանոններից բացի խորհուրդ է տրվում պահպանել խմելու որոշակի ռեժիմ։ Հիշեք, որ օրական պետք է խմել երկու լիտր հեղուկ՝ զտված ու հանքային ջրի տեսքով։ Եթե ձեզ համար բարդ է միայն ջուր խմելը, կարող եք  կանաչ թեյ խմել՝ առանց շաքար հավելելու։ 

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին