Ծխող ու խմող մարդկանց ատամի պլոմբաներն ավելի հաճախ են ընկնում

09.11.2017
Ծխելը ու ոգելից խմիչք օգտագործելու սովորությունը բացասաբար են ազդում ոչ միայն ատամների ու բերանի խոռոչի առողջության վրա, այլեւ զգալիորեն բարձրացնում են տեղադրված պլոմբաների ընկնելու հավանականությունը։ Դա պարզել են University of Pittsburgh համալսարանի գիտնականները։
 
Նրանք վերլուծել են 807 մարդու տվյալներ, որոնք բուժվել էին ստոմատոլոգների մոտ ու հայտնաբերել, որ ատամները բուժելուց հետո 2 տարվա ընթացքում լիցքերի հետ խնդիրներ հաճախ էին առաջանում այն մարդկանց մոտ, որոնք ոգելից խմիչք էին օգտագործում։ Իսկ նման խնդիրների առաջացման ընդհանուր հավանականությունն ավելի բարձր էր ծխող տղամարդկանց մոտ։
 
Բացի դրանից, խնդիրների հավանականությունը բարձրացնում էին MMP2 գենի առանձնահատկությունները։ Հնարավոր է , MMP2-ն խախտում է լիցքի ու ատամի մակերեսի ամրակցումը։ Հետազոտողներն ասում են, որ գեների ուսումնասիրությունը կարող է օգնել ատամնաբույժներին հիվանդների բուժման համար ավելի լավ ռազմավարություն ընտրել ։
 
Նաեւ մասնագետները գնահատել էին ամալգամայից պատրաստվող լիցքերի ամրությունը, որոնք ավելի քան 150 տարի օգտագործվում են ատամնաբուժության մեջ, բայց պարունակում են սնդիկ, ու կոմպոզիտային լիցքերի ամրությունը։ Գիտնականները պարզել են, որ խնդիրների հավանականությունը կախված չէր այն հանգամանքից, թե ինչ նյութից էր պատրաստված լիցքը։

Բոլոր Նորությունները







© 2018 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: