Լնդերի հիվանդություններն երեք անգամ մեծացնում են կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը

12.12.2017
Լնդերի հիվանդություններն երեք անգամ մեծացնում են կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը, պնդում են Բրազիլիայի University of Santa Maria-ի գիտնականները։ Պարզվում է, որ մանրէները, որոնք բերանի խոռոչի բորբոքումներ են առաջացնում, կարող են լնդերի միջոցով անցնել արյան մեջ եւ մարմնի այլ հատվածներ, այդ թվում՝ կրծքի հյուսվածքներ, ինչն էլ ի վերջո կարող է հանգեցնել նորագոյացությունների։
 
Հայտնի է նաեւ, որ լնդերի ծանր հիվանդությունները, որոնք բժշկությանը հայտնի են որպես պերիդոնտիտ, բացասաբար են անդրադառնում ծնոտի ոսկորների վրա եւ ատամների թափվելու պատճառ դառնում։
 
Հետազոտողներն ուսումնասիրել են 201 կանանց առողջական վիճակը, որոնք 2013-ի ապրիլից մինչեւ 2015-ի հունիսն այցելել են գինեկոլոգի։ Նրանցից 67-ի մոտ կրծքագեղձի քաղցկեղ են հայտնաբերել։ Հետազոտողները հաշվի են առել նաեւ նրանց առողջության համար վնասակար սովորությունները, ինչպես ծխելը, ալկոհոլը չարաշահելը, ինչպես նաեւ պարզել են, թե այդ կանայք լնդերի հիվանդություններ ունեցել են, թե ոչ։ Այս բոլոր գորրծոնները հաշվի առնելով՝ պարզվել է, որ լնդերի ծանի հիվանդությունները մեծացնում են կրծքի քաղցկեղի  ռիսկը 3 անգամ։ Ընդ որում, ատամները թափվելու եւ չարորակ նորագոյացությունների միջեւ կապ չի հայտնաբերվել։
 
Ավելի վաղ հետազոտողների մեկ այլ խումբ ապացուցել էր, որ ատամները կանոնավոր կերպով մաքրելը ավելի քան 20 տոկոսով նվազեցնում է կոկորդի քաղցկեղի զարգացման հավանականությունը։ Բանն այն է, որ լնդերի հիվանդության հետ կապված որոշ մանրէների բարձր մակարդակը մեծացնում է կոկորդի ուռուցքների հավանականությունը։ Մինչեւ հիմա, սակայն, պարզ չէ, թե մանրէներն են քաղցկեղ առաջացնում, թե դրա պատճառը լնդերի հիվանդությունն է։

Բոլոր Նորությունները







© 2018 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: