Նախագծի մասին
Բարի գալուստ «look.am – Եղիր գեղեցիկ» կայք
Առողջ ապրելակերպի և գեղեցկության ոլորտը Հայաստանում և ամբողջ աշխարհում զարգանում է բուռն տեմպերով, իսկ մենք, առօրյա հոգսերով ծանրաբեռնված, հաճախ ժամանակ չենք կարողանում հատկացնել մեր առողջությանն ու գեղեցկությանը․ look.am-ը հնարավորություն է տալիս ավելի դյուրին դարձնել ընտության հնարավորությունը:
look.am-ում համախմբած են Հայաստանում գործող առողջ ապրելակերպի և գեղեցկության ոլորտի բոլոր առաջատար կազմակերպությունները, որպեսզի Դուք մկնիկի մեկ կամ մի քանի շարժումով բազմաթիվ կազմակերպություններից ընտրեք ամենամոտը, ամենանահարմարը, ամենամատչելին։
Կարող եք դիտել Ձեզ դուր եկած կազմակերպության ամբողջական նկարագրությունը, տեղեկանալ մասնագիտական փորձի մասին, համոզվել, որ կազմակերպությունում աշխատում են արհեստավարժ մասնագետներ:
Ի՞նչ առավելություններ ունի look.am-ը
- Ըստ ծառայությունների. որոնումների արդյունքում կտեսնեք, թե տվյալ կազմակերպությունում ինչ գնացուցակով կարող եք օգտվել այս կամ այն ծառայությունից
- Ըստ բնակության վայրի. ընտրում եք շրջանն ու փողոցը, և որոնման արդյունքում կարող եք տեսնել այդ փողոցի վրա տեղակայված կազմակերպությունների ամբողջ ցուցակը
- Քարտեզի օգնությամբ. քարտեզի վրա նշում եք Ձեր գտնվելու վայրը և կազմակերպության մաքսիմալ հեռավորությունը Ձեզանից: Որոնումների արդյունքում կտեսնեք բոլոր այն կազմակերպությունները, որոնք համապատասխանում են Ձեր նշած չափանիշներին
Մեր կայքի այցելուները կարող են նաև ստանալ հավելյալ զեղչեր - պարզապես ընտրեք զեղչ ներկայացնող կազմակերպությունը, ստացեք կտրոնը և օգտվեք զեղչից։
Ինչպես նաև «look.am» պորտալի միջոցով Դուք կարող եք օնլայն գրանցվել մասնագետի մոտ ընդունելության: Մասնագետների օնլայն կոնսուլտացիան մեզ մոտ անվճար է:
Եղե՚ք առողջ և գեղեցիկ։
Հարցերի կամ առաջարկների համար․
E-mail: info@look.am
Հեռախոս՝ +374 93-544-014, +374 60-70-50-50
Հարգանքներով՝ «look.am - Եղիր գեղեցիկ» պորտալի ադմինիստրացիա




