Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Շուրթերի խնամքը ձմռանը. ինչպե՞ս ճիշտ խնամել և խուսափել ճաքերից

Շուրթերի խնամքը ձմռանը. ինչպե՞ս ճիշտ խնամել և խուսափել ճաքերից

09.12.2016
Շուրթերի վարդագույն երանգը պայմանավորված է մաշկի մակերեսին բազմաթիվ մազանոթների առկայությամբ: Այս նույն պատճառով էլ շուրթերը զգայուն են: Օդի ցածր խոնավությունը, սառը քամին հանգեցնում են խոնավության կորստի: Շուրթերի միջոցով  մարդը 10 անգամ ավել խոնավություն է կորցնում, քան մաշկով: Շուրթերից խոնավության գոլորշիացման պատճառով առաջանում են մանր ճաքեր: Վիճակն ավելի է վատանում եթե սովորություն ունեք շուրթերը կծոտելու կամ լիզելու: Թքի բաղադրության մեջ կան թթուներ, որոնք մասնակցում են սննդի ճեղքմանը: Այս թթուները, ընկնելով շուրթերի մակերեսին, առաջացնում են գրգռվածություն: Այդպես քամին չորացնում է շուրթերը, Դուք լիզում եք դրանք, առաջանում են մաշկի փոքր շերտազատված հատվածներ, որոնք սկսում եք կծելով պոկել, շփել, ինչն առաջացնում է արյունահոսություն և դանդաղեցնում է լավացման պրոցեսը, մեծացնում ինֆեկցիայի ներթափանցման հավանականութունը:
 
Ինչպե՞ս խնամել շուրթերը
 
Հիմնական կանոնը շրթունքների համար նախատեսված հիգիենիկ միջոցներ օգտագործելն է: Շուրթերը խնամել պետք է ոչ միայն փողոց դուրս գալիս, այլ նաև փակ տարածություններում գտնվելիս: Խորհուրդ է տրվում նույնիսկ գիշերները խոնավեցող միջոցներ օգտագործել , քանի որ շատերը քնում են բաց բերանով, ինչից շուրթերը չորանում ու ճաքում են: Պետք է հետևել սենյակներում խոնավության աստիճանին: Ամռանն օդը չոր է շոգ եղանակի և օդորակիչների պատճառով, իսկ ձմռանը տաքացնող սարքերի:
 
Երբ շուրթերը չորանում են, լեզվով մի խոնավեցրեք, ավելի լավ է ջուր խմել: Խանութներում ու դեղատներում կան բազմաթիվ հիգիենիկ շրթներկեր ու բալզամներ: Հիգիենիկ շրթներկերն ամենօրյս օգտագործման հրաշալի միջոցներ են: Պարզապես դրանք ավելի հարմար են աշնանն ու գարնանը օգտագործելու համար, քանի որ այնքան էլ շատ չեն խոնավեցնում: Ուշադիր ընտրեք շրթներկը, քանի որ անանուխի, էվկալիպտ, կամֆորա պարունակող տեսակները չորացնում ու գրգռում են շուրթերը' ավելի վնասելով:
 
Շուրթերը խնամելու ձմեռային միջոցներ
 
Ձմռանը խորհուրդ է տրվում օգտագործել բալզամներ, քանի որ դրանք ավելի լավ են խոնավեցնում:Բալզամների բաղադրության մեջ ավելի շատ փափկեցնող յուղեր ու նյութեր կան: Հավելյալ բաղադրամասերի շնորհիվ,  նպաստում են վնասվածքների արագ վերականգնմանը ու կանխում են ինֆեկցիայի ներթափանցումը: Օգտակար են նաև բուսայուղով, մեղրով, գազարի հյութով և A,E վիտամիններով դիմակները: Այո պրոցեդուրաները անհրաժեշտ է կատարել տնից դուրս գալուց կես ժամ առաջ, այնուհետև օգտագործել հիգիենիկ միջոցներ:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին