Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Ի՞նչը կօգնի ունենալ թավշյա, ամուր մազեր

Ի՞նչը կօգնի ունենալ թավշյա, ամուր մազեր

01.06.2018
Յուրաքանչյուր կին ուզում է թավշյա, ամուր և երկար մազեր ունենալ: Անհնար է միանգամից երկար մազեր ունենալ, սակայն կան միջոցներ, որոնք կօգնեն մազերին ամուր աճել:
 
Առողջ սովորություններ ձևավորեք: 
 
Մազերն անընդհատ ձիգ մի կապեք, խուսափեք մազերի հետ կապված քիմիական պրոցեդուրաներից (օրինակ գունաթափում), նվազագույնի հացրեք ջերմային ազդեցությունները, բնական մազմզուկներով սանր օգտագործեք:
 
Առողջ սննդակարգ պահպանեք: Սննդակարգի մեջ պետք է լինեն և՛ թարմ բանջարեղեն, և՛ սպիտակուցներ: Հաճախ կտրեք մազերը: Ճյուղավորված ծայրերն ի վերջո հանգեցնում են մազաթափության:
 
Մերսեք գլխամաշկը: Սա նպաստում է արյան շրջանառության բարելավմանը և մազերի արագ աճին:
 
Մազերն ամեն օր մի լվացեք: Մազարմատներում արտադրվող բնական յուղն օգտակար է մազերին: Շաբաթը 2-3 անգամ լվանալը մազերը փայլուն ու հարթ է դարձնում:
 
Լվանալուց հետո սանրեք մազերը լայն ատամներ ունեցող սանրով: Մշտապես օգտագործեք ջերմությունից պաշտպանող միջոցներ:
 
Մազերը խոնավացնող միջոցներից մի խուսափեք: Պարբերաբար խոնավացվող մազերն ավելի ամուր են: Խոնավացումն օգնում է նաև մազերի վերականգնմանը:
 
Եվ վերջում՝ խուսափեք սթրեսից:
 

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին