Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Մազահեռացման տեսակների և մազերի աճի հետ կապված հարցեր, որոնք առաջանում են հաճախորդների մոտ:

Մազահեռացման տեսակների և մազերի աճի հետ կապված հարցեր, որոնք առաջանում են հաճախորդների մոտ:

20.06.2018
Մազահեռացման տեսակների և մազերի աճի հետ կապված հարցեր, որոնք առաջանում են հաճախորդների մոտ:
Ամենաառաջին խնդիրը, որից կախված է անցանկալի մազերի աճը, դա մարդու օրգանիզմում հորմոնալ խանգարումներ են: Եթե Ձեզ մոտ մազեր են առաջացել այն հատվածներում, որտեղ մազեր չպետք է լինեին, ուրեմն առաջին հերթին պետք է դիմել բժիշկ գինեկոլոգի կամ մաշկաբանի, անցնել հետազոտություն, դրանից հետո նոր դիմել մազահեռացման ծառայություններին, քանի որ արդյունքը կլինի առկա մազերի վերացումը և բարակումը, իսկ խնդիրը կմնա և նոր մազերը չեն ուշացնի ի հայտ գալ:
Կա թյուր կարծիք, որ մազերը սափրելուց հաստանում կամ շատանում են, նման բան չի՛ կարող լինել և շատ գիտնականներ հակառակն են ապացուցել, որ սափրելը մազի աճի հետ ընդհանրապես կապ չունի, ուղղակի սկզբնական աճի շրջանում կտրված մազերի սրությունը և տեսքը կարող է խուճապ առաջացնել, բայց անհոգ եղեք, մի քանի օրից մազերը էլի կստանան նախկին տեսքը, իսկ հաստացումը և շատացումը ուղղակիորեն կախցված է Ձեր օրգանիզմից և նրա հետ կապված խնդիրներից:
Նաև շատերի մոտ մազահեռացումից հետո նկատվում է մազերի շատացում, դա նույնպես ունի իր բացատրությունը, հաճախորդի մոտ դա վիզուալ է, երբ տեսնելով երկար ժամանակ հարթ մաշկ՝ նկատում է աճած մազեր, թվում է թե դրանք շատացել են, բայց առաջին 2 պրոցեդուրաների ընթացքում վերացվում են առկա մազերի մոտ 50-60% և սկսում են արթնանալ քնած փուլում գտնվող մազերը, որոնք վերացվում են հաջորդ 6 պրոցեդուրաների ընթացքում, ուստի եթե սկսել եք պրոցեդուրան պետք է շարունակել մինչև վերջ, իսկ կեսից հրաժարվելը դա նշանակում է ամեն ինչ սկսել զրոյից:
Մի քանի խոսք մազահեռացման տեսակների մասին
1. Ամենատարածված մեթոդներից մեկը դա ոսկով մազահեռացումն է, որը բավական ցավոտ, տհաճ պրոցես է և կրում է խիստ ժամանակավոր բնույթ: Պրոցեդուրայից 15-20 օրվա ընթացքում մազերը նորից աճում են, քանի որ մազարմատը մնում է տեղում:
2. Մազերը կարելի է հեռացնել սափրելով, որը նույնպես հաճելի պրոցես չէ և 2-3 օրը արդեն կարելի է տեսնել մազերը:
3. Տարածված մեթոդներից է նաև ասեղային մազահեռացումը, որը բավական էֆեկտիվ է, բայց ունի նաև իր բացասական կողմերը, խիստ ժամանակատար է, ցավոտ և պրոցեդուրայից հետո անխուսափելի են հետքերը:
4. Ֆոտոէպիլացիան, որը ոչնչացնում է մազը, բայց չի կարողանում ամբողջությամբ այրել մազարմատը և 2-3 ամիս հետո մազարմատը առողջանում է, մազը սկսում է աճել նույն տեմպերով:
5. Լազերային մազահեռացումը, որը բավական էֆեկտիվ է, բայց բացասական ազդեցությունները ավելի շատ են, շատ են հետքերը պրոցեդուրայից հետո և ոչ ճիշտ ընտրված սարքավորումներով կատարված պրոցեդուրան կարող է ունենալ ճակատագրական հետևանքներ հաճախորդի համար: Մինչև անգամ խոր այրվածքներ և ներքին օրգանների վնասում: Նաև բաց գույնի մազերի վրա ազդեցությունը հավասար է 0-ի: 
6. E light մազահեռացումը, դա ֆոտո և լազերային էպիլացիաների կատարելագործված տարբերակն է, որը աշխատում է 2 էներգիայի սկզբունքով, IPL և RF, ճիշտ է ավելի երկար ժամանակ է պահանջվում արդյունքի հասնելու համար, բայց էֆեկտիվ է և անվտանգ: Եթե սարքավորումը ճիշտ է ընտրված և համապատասխանում է միջազգային ստանդարտներին, դուք առաջին իսկ պրոցեդուրայից հետո կտեսնեք ակնհայտ արդյունք:
7. SHR IP+RF մազահեռացումը դա E light մազահեռացման կատարելագործված տարբերակն է, բոլոր ֆունկցիաներին գումարած SHR (Super Hair Remove) համակարգը: Այս համակարգը ունակ է մեկ վայրկյանում արձակել 10 իմպուլս, որի շնորհիվ մազի ֆոլիկուլը 100% ով ոչնչանում է իսկ գերհզոր սառեցման համակարգի շնորհիվ հաճախորդը ընդհանրապես ցավ չի զգում: 

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին