Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Մասնագետի խորհուրդները. մատնահարդարում տնային պայմաններում

Մասնագետի խորհուրդները. մատնահարդարում տնային պայմաններում

27.06.2018
Մասնագետի խորհուրդները. մատնահարդարում տնային պայմաններում
 
Անխնամ եղունգները, հատկապես գարնանն ու ամռանը, հաճախ բարդույթների պատճառ են դառնում: Հայտնի է, որ մատները պետք է հարդարել 8-10 օրը մեկ անգամ, սակայն ոչ բոլորը հնարավորություն ունեն ամսական 2-3 անգամ հաճախել գեղեցկության սրահ: Միաժամանակ, մատնահարդարումն անհրաժեշտ է ոչ միայն գեղագիտական, այլեւ հիգիենիկ նպատակներով, քանի որ այդ ընթացքում հեռացվում են երկարած եղունգների տակ հավաքված կեղտն ու փոշին, ինչպես նաեւ վերամշակվում է նրբամաշկը:  
 
Եվ այսպես, տնային պայմաններում կատարյալ մատնահարդարման համար հարկավոր է հետեւել նշված կանոններին.
 
• Հեռացնելով լաքի մնացորդները՝ եղունգներն անհրաժեշտ երկարությամբ հավասարեցնել;
 
• Խարտոցով խնամքով մշակել, նախ՝ կողքերը, ապա՝ ծայրից դեպի մեջտեղի հատվածը;
 
• Խարտոցով եղունգները խնամքով հարթեցնել, որպեսզի մակերեսը դառնա հարթ՝ հավասարաչափ լաքապատելու համար;
 
• Տաք օճառային լուծույթով նրբամաշկը փափկացնել;
 
• Օգրագործել նրբամաշկը հեռացնելու միջոց կամ պարզապես կտրել այն;
 
• Հարդարման գործողությունից հետո մատներն անհրաժեշտ է ախտահանել:
 
Ինչ վերաբերում է լաքապատմանը. այս գործում նույնպես փոքրիկ հնարքներ կան: Նախ օգտագործում ենք լաք-հիմքը: Դրա շնորհիվ հիմնական գույնն ավելի խորը եւ հավասար կստացվի: Այն պետք է թողնել մի քանի րոպե՝ չորանալու: Այնուհետեւ եղունգը պատում ենք ընտրված երանգի լաքով: Թափահարեք անոթը, վրձինն ընկղմեք դրա մեջ եւ, ծայրն անոթի եզրին մաքրելով, հեռացրեք լաքի ավելորդ չափաբաժինը՝ միաժամանակ ազատվելով եղունգի մակերեսին պղպջականման էֆեկտի առաջացումից:
 

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին