Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Տնային դիմակներ մազերի համար

Տնային դիմակներ մազերի համար

05.09.2018

Ո՞վ եւ ինչպե՞ս պետք է կիրառի դիմակը

Մազերի համար տնային դիմակները կարող են օգտագործել բոլորը: Դրանք ոչ միայն սնուցող են, այլեւ օգնում են վերականգնել մազերը: Որպեսզի դիմակի արդյունքն ավելի ակնհայտ լինի, պետք է այն օգտագործել շաբաթը երկու անգամից ոչ ավելի, բայց եւ մեկ անգամից ոչ պակաս: Ավելի հաճախ օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ մազերի վրա:

Դիմակներ յուղոտ մազերի համար

Տնային դիմակները, որոնք տարբերվում են յուղայնությամբ, կարող են պարունակել սերկեւիլ, ձվի սպիտակուց եւ խմորիչ:

Սերկեւիլով դիմակ

Սերկեւիլից մեջտեղի հատվածը կորիզներով հանում ենք, վրան մեկ բաժակ ջուր լցնում եւ թույլ կրակի վրա 5-7 րոպե եռացնում: Ստացված թուրմը քամում ենք եւ քսում գլխամաշկին: Այս դիմակն օգնում է նվազեցնել մազերի յուղայնությունը:

Դիմակներ չոր եւ նորմալ մազերի համար

Չոր եւ նորմալ մազերի համար խորհուրդ է տրվում գործածել սոխով, մեղրով, տարեկանի հացով եւ դեղնուցով դիմակներ:

Դիմակ տարեկանի հացով

Հացը պետք է մանրացնել եւ վրան եռացրած ջուր լցնել: 3 ժամ թրմել: Ստացված զանգվածը քսել գլխամաշկին եւ 2 ժամ թողնել: Այս դիմակը գործածելուց հետո մազերը պետք է լավ լվանալ:

Դեղնուցով դիմակ

Այս դիմակը հատկապես օգտակար է, եթե հարած դեղնուցին ավելացնեք գերչակի յուղ: Ստացված զանգվածը 3 ժամ պետք է թողնել գլխի վրա, հետո մազերը շամպունով լավ լվանալ: Ի դեպ, այս դիմակը սնուցող եւ ամրացնող արդյունքի հետ մեկտեղ, օգնում է նաեւ պայքարել թեփի դեմ:

Մազաթափության դեմ պայքարի միջոց

Մազերը լավ ամրացնում եւ մազաթափությունը կանխում է չամիչով դիմակը: Այս դիմակը պատրաստելու համար վերցրեք մի բուռ չամիչ եւ գոլորշու վրա շոգեխաշեք: Դրանից հետո 15 րոպե եփեք դանդաղ կրակի վրա: Թողեք 2 ժամ: Հետո եփած չամիչը տրորեք՝ առանց ջուրը թափելու, ավելացրեք մեկ ճաշի գդալ ձիթապտղի ձեթ, կես ճաշի գդալ մեղր, մի պտղունց աղ: Քսեք մազերին եւ պահեք մեկ ժամ, այնուհետեւ լավ լվացեք:

Դիմակ վնասված մազերի համար

Վնասված եւ կոտրվող մազերի համար արդյունավետ է թթվասերով դիմակը: Երկու ճաշի գդալ թթվասերին ավելացնել մեկ ճաշի գդալ կեֆիր, մեկ դեղնուց եւ մեկ թեյի գդալ լորենու մեղր: Այս բաղադրիչները պետք է լավ խառնել եւ քսել թաց մազերին: 40 րոպե անց լավ լվանալ:

Դիմակներ թեփի դեմ

Թեփի համար նախատեսված դիմակները հիմնականում մեղր են պարունակում: Մեկ թեյի գդալ մեղրը, մեկ ճաշի գդալ կիտրոնի հյութը, մեկ ճաշի գդալ գերչակի յուղը լավ խառնեք, ավելացրեք քերիչով անցկացրած առանց կեղեւի հալվեի տերեւ: Լավ կլինի ավելացնել նաեւ 2-3 կաթիլ նոճու յուղ: Դիմակը քսել մազարմատներին, 40 րոպե անց լավ լվանալ:

Սպիտակուցներով դիմակ

Սպիտակուցներով դիմակի համար երկու ձվի սպիտակուցը հարում ենք այնքան, մինչեւ փրփրի, որն էլ քսում ենք գլխին: Սպասում ենք, մինչեւ փրփուրը չորանա, այնուհետեւ գլուխը շամպունով լվանում ենք:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին