Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Ի՞նչ է պետք ուտել առողջ եւ սպիտակ ատամներ ունենալու համար

Ի՞նչ է պետք ուտել առողջ եւ սպիտակ ատամներ ունենալու համար

06.09.2018

Ծամել...

Սննդակարգում հարկավոր է ներառել այնպիսի մթերքներ, որոնք պետք է ծամել: Օրինակ, խնձոր, գազար, կանաչ ոլոռ, պինդ պանիր եւ այլն:

Երբ Դուք ծամում եք վերը նշված մթերքները, Ձեր ատամները ինքնստինքյան մաքրվում են, սննդի այլ մնացորդները դուրս են գալիս ատամների արանքներից, ինչը խոչընդոտում է կարիեսի զարգացմանը: Բացի այդ, լնդերը ծամելիս մերսվում են եւ դրանց՝ արյան մատակարարումը լավանում է:

Թքարտադրություն...

Թքարտադրությունը խթանող սննդամթերքները նույնպես սպիտակեցնում են ատամները: Մասնավորապես, խորհուրդ է տրվում սննդակարգում ներառել ելակ եւ ցիտրուսային մրգեր՝ լայմ, լիմոն, նարինջ եւ գրեյփֆրուտ:

Լնդերի համար...

Արքայախնձորը եւ բրոկկոլին թույլ չեն տալիս, որ լնդերը բորբոքվեն, եւ շատ օգտակար են ատամների համար: Պետք է նաեւ շատ ջուր խմել՝ անկախ նրանից, թե ինչ սնունդ եք օգտագործում, քանի որ ջուրը նույնպես որոշ չափով մաքրում է ատամները:

Շատ կարեւոր է նաեւ սննդակարգում ընդգրկել կաթնամթերք եւ յոգուրտներ, քանի որ դրանց պարունակում են կալցիում՝ ատամների եւ ոսկրերի ամրության համար անհրաժեշտ նյութ:

Հետքեր՝ ատամներին...

Կարմիր գինին, սուրճը, կոլան եւ էներգետիկ ըմպելիքները ատամներին տգեղ հետքեր են թողնում, եւ դրանք արժե սննդակարգից հանել: Այս խմբում կարելի է ընդգրկել նաեւ նուռը, սոյայի սոուսը, մի շարք հատապտուղներ եւ բոլոր տեսակի «ներկված» քաղցրավենիքները:

Ատամնաբույժ Էնթոնի Զիբուցն ասում է, որ բոլոր այն մթերքները, որոնք հետքեր կթողնեն Ձեր վերնաշապիկի վրա, հետքեր կթողնեն նաեւ Ձեր ատամների վրա, ուստի սպիտակ ատամներ ցանկացողներին նա խորհուրդ է տալիս հրաժարվել բոլոր այդ մթերքներից:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին