Գեղեցկության սրահներ
Առողջ ապրելակերպ
Պլաստիկա բոտոքս
Դաջվածքի սրահներ
Սպա և մերսում
10 սննդատեսակ դեմքի երիտասարդ և առողջ մաշկ ունենալու համար
1. Ավոկադո: Ավոկադոն օգտակար է ոչ միայն դեմքի կոսմետիկ միջոցների բաղադրության մեջ օգտագործված վիճակում, այլև այն ուղղակի ուտելն արդեն իսկ օգտակար ազդեցություն կթողնի ձեր մաշկի վրա, քանի որ այն հարուստ է վիտամին B-ով` մասնավորապես B3-ով, որը շատ կարևոր է առողջ, փափուկ մաշկ ունենալու համար, ինչպես նաև գրգռված, կարմիր մաշկը վերականգնելու համար: Ավոկադոն կարելի է օգտագործել աղցաններում կամ ուղղակի ուտել առանձին: Կարելի է նաև բարակ շերտերը դնել դեմքի մաշկի վրա, և դուք կզգաք դրա առողջարար ազդեցությունը
2.Հատապտուղներ: Առողջ մաշկ ունենալու համար շատ կարևոր դեր է խաղում նաև C վիտամինը, որը բավականաչափ պարունակվում է հատապտուղների մեջ` ելակից մինչև մոշ: Վիտամին C-ն կապահովի հյուսվածքների վերականգնումը և առողջ ու երիտասարդ տեսք կպարգևի ձեր մաշկին: Հատապտուղները նաև հակաօքսիդանտներ են պարունակում, որոնք առողջարար են բորբոքումների դեմ: Հատապտուղներից կարող եք խյուս պատրաստել կամ ուտել հատիկները, սակայն ինչպես էլ ընդունեք, այն առողջարար է ձեր թե՛ մաշկի, թե՛ ընդհանուր օրգանիզմի համար:
3. Կաթնաշոռ: Կաթնաշոռը պարունակում է սելեն և վիտամին E, որոնք հակաօքսիդանտներով են ապահովում ձեր օրգանիզմը, ինչպես նաև ազատ ռադիկալներով, որոնք էլ նպաստում են մաշկի առողջ տեսքին: Որոշ հետազոտողներ նույնիսկ պնդում են, որ եթե հատուկ սննդակարգին հետևելով հաճախակի ընդունեք կաթնաշոռ, ապա այն կկանխարգելի քաղցկեղի որոշ տեսակներ:
4.Նուշ (ընկուզեղեն): Նուշը ճարպաթթուներ է պարունակում, որոնք օգնում են բջջի մեմբրանի վերականգնմանը և օրգանիզմից հեռացնում թունավոր վնասակար նյութերը: Դրանք նաև օգնում են պահպանել ջուրը, որը մաշկին ավելի ձիգ ու առողջ տեսք է հաղորդում: Ինչպես նաև ընկուզեղենի ճարպերը ընդհանրապես առողջարար են սրտի և մարմնի քաշի պահպանման համար:
5. Կարտոֆիլ: Տապակած կարտոֆիլը կարող է մեծ քանակությամբ պղինձ փոխանցել օրգանիզմին, որն էլ առողջ փայլ կհաղորդի մաշկին: Մեծ քանակությամբ ցինկը և վիտամին C-ն էլ կօգնեն մաշկին ավելի էլաստիկ լինել և առողջ տեսք ունենալ: