Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Տնական միջոցներ դեմքի մաշկի խնամքի համար

Տնական միջոցներ դեմքի մաշկի խնամքի համար

26.09.2018

Նորմալ մաշկ

Նորմալ մաշկը հարկավոր է լվանալ օրական մեկ անգամ՝ առավոտյան կամ երեկոյան, գոլ ջրով: Առավոտյան դեմքը լվանալիս կարելի է մաշկը մաքրել լոսյոնով, ինչից հետո արդեն սենյակային ջերմաստիճանի ջրով (18-20 աստիճան): Նորմալ մաշկը լվանալու համար խորհուրդ է տրվում նաեւ գործածել կրեմային հիմքով կոսմետիկ օճառ: Օրվա ընթացքում տանից դուրս գալիս կարելի է բարակ շերտով դեմքին ցերեկային կրեմ քսել: Եթե դրսում շոգ է, ցանկալի է գլխարկ հագնել, որը մաշկը կպաշտպանի ուլտրամանուշակագույն ճառագայթների ուղղակի ազդեցությունից:

Ջրազրկված մաշկ

Նման մաշկը հարկավոր է լվանալ սառը ջրով: Դեմքի մաշկը մաքրելու համար խորհուրդ է տրվում գործածել վարունգի կամ վարդի տոնիկ: Օգտակար է նաեւ դիմահարդարումը մաքրելու համար նախատեսված կաթիկը: Օրվա ընթացքում եւ երեկոյան հարկավոր է ջրազրկված մաշկին խոնավեցնող կրեմ քսել:

Յուղոտ մաշկ

Յուղոտ մաշկը միշտ պետք է լվանալ գոլ ջրով՝ նվազագույնը 35 աստիճան: Ընդ որում, խորհուրդ է տրվում գործածել ծծմբային կամ թթվային հիմքով օճառներ: Ցանկալի է յուղոտ մաշկը լվանալ օրական երկու անգամ՝ առավոտյան եւ երեկոյան: Ինչ վերաբերում է կրեմներին. օրվա ընթացքում եւ գիշերը խուսափեք յուղոտ կրեմներից: Այս տիպի մաշկ ունեցողները պետք է նաեւ աղով մերսում կատարեն: Նախապես թեթեւակիորեն օճառած սպունգի վրա սննդային աղ լցրեք, շրջանաձեւ շարժումներով 2-3 րոպե մերսեք մաշկը, ինչից հետո գոլ ջրով լվացեք դեմքը: Յուղոտ մաշկը կարելի է լվանալ նաեւ սպիրտային թեթեւ լուծույթով (սպիրտի պարունակությունը պետք է չգերազանցի 25-30%-ը), կամ կիտրոնի թույլ լուծույթով:

Կոմբինացված մաշկ

Հաճախ հանդիպում է նաեւ կոմբինացված մաշկ, այսինքն՝ դեմքի մի մասը, օրինակ՝ քթի կամ ճակատի հատվածները, յուղոտ են, իսկ մյուս հատվածները՝ չոր: Եթե գերակշռում է յուղոտ հատվածը, ապա չոր հատվածներին յուղոտ կրեմ քսեք, իսկ մյուս հատվածները խնամեք այնպես, ինչպես չոր կամ նորմալ մաշկի դեպքում:

Այնուամենայնիվ, ինչ խնդիրներ էլ դեմքի մաշկն ունենա, հիշեք, որ դրանք կարելի է լուծել, պարզապես ցանկություն է հարկավոր:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին