Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Ինչպես ճիշտ արթնանալ. 5 խորհուրդ

Ինչպես ճիշտ արթնանալ. 5 խորհուրդ

27.09.2018

Երազում եք միայն մի բանի մասին՝ արագ ավարտվի օրն ու կրկին քնեք: Դուք մոռացել եք զբոսանքների, մաքուր օդում լինելու, աշխատանքից հաճույք ստանալու, հաճելի ժամանակ անցկացնելու ու հանգստյան օրերը լավ անցկացնելու մասին: Օգտվելով մի քանի խորհուրդներից այս ամենը կարող է իրականություն դառնալ, իսկ փայլող ժպիտը ոչ միայն ձեզ, այլև ձեզ շրջապատողներին կուրախացնի:

Խորհուրդ առաջինՌեժիմով քնել

Եթե նույնիսկ չեք կարողանում ամեն օր նույն ժամին քնել (ինչը շատ օգտակար է առողջության համար), փորձեք քնից առաջ պահել մի քանի կանոն
• Քնից 4 ժամ առաջ ոչինչ մի կերեք
• Մեկ ժամ առաջ տրամադրվեք քնելուն, ոչ մի դեպքում հեռուստացույց մի դիտեք: Հակացուցված են նորություններն ու սարսափ ֆիլմերը
• Քնից 30 րոպե առաջ խորհուրդ է տրվում լոգանք ընդունել
• 20 րոպե առաջ մեկ բաժակ տաք կաթ խմեք կամ մեղրով ջուր:

Սովորեք «որակյալ» քնել: Լիարժեք հանգստի համար կատարյալ լռություն ու մթություն է պետք: Անջատեք բոլոր էլեկտրական սարքերը:Խորհուրդ երկրորդ. Սովորեք արթնանալ

Տհաճ աղմուկից արթնացող մարդը քիչ հավանական է, որ լավ տրամադրություն կունենա: Զարթուցիչի երաժշտությունը պետք է հաճելի լինի ձեզ: Եթե նույնիսկ շտապում եք, տանից արագ դուրս մի եկեք: Արթնանալուց անմիջապես հետո հագեք ձեր «ժպիտը»: Ձգեք ձեր շուրթերն ու ժպտացեք, այս միմիկան ձեր գլխուղեղին իմպուլս կուղարկի: Դուք լավ տրամադրություն կունենաք: Այժմ կարելի է մի քիչ «ձգվել», այնպես ինչպես անում էիք փոքր տարիքում:

Խորհուրդ երրորդ. «Վեր կաց» կանոններով

Եթե նույնիսկ մարմնամարզությամբ չեք սիրում զբաղվել, անհրաժեշտ է գոնե մի քանի վարժություն անել ձեռքերով ու ոտքերով, կարելի է միացնել սիրելի երաժշտությունն ու պարել: Այժմ ժամանակն է լոգանք ընդունել: Մինչ այդ մի մոռացեք մեկ բաժան ջուր խմել, ցանկալի է կիտրոնի հյութով: Այնուհետև նախաճաշեք:Խորհուրդ չորրորդ. Ճիշտ լոգանք

Վաղ առավոտյան խորհուրդ է տրվում միաժամանակ տաք և սառը ջուրը: Եթե դժվարանում եք, ապա միանգամից մի փոխեք ջրի ջերմաստիճանը, փոխեք աստիճանաբար, որպեսզի ձեր օրգանիզմը սովորի:

Խորհուրդ հինգերորդ. Կազդուրիչ նախաճաշ

Եթե օրգանիզմը չլիցքավորեք ինչով անհրաժեշտ է, ապա անընդհատ բողոքելու եք հոգնածությունից ու քնկոտությունից: Առավոտյան անհրաժեշտ է մեկ բաժակ թարմ հյութ խմել և բանջարեղեն ուտել: Ածխաջրերը պետք է կազմեն ձեր նախաճաշի 3/5-ը: Այնուհետև վայելեք մեկ գավաթ սուրճն ու մեկ կտոր շոկոլադը, մտածեք սպասվող օրվա մասին:
Այսքանը, այժմ կարելի է տանից դուրս գալ: Այս խորհուրդներին հետևելու դեպքում ողջ օրվա ընթացքում կլինեք առույգ ու լավ տրամադրությամբ: Բարի առավոտ: Ժպտացեք:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին