Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Դեմքի դիմակներ 20 տարեկանից բարձր կանանց համար

Դեմքի դիմակներ 20 տարեկանից բարձր կանանց համար

09.10.2018

Այս հոդվածի առաջին եւ երկրորդ հատվածներում մենք արդեն հայտնել ենք երիտասարդ մաշկ ունենալու համար դիմակներ են անհրաժեշտ դիմակների մասին, որոնք առաջին հերթին, անհրաժեշտ են վաղաժամ ծերացումը կանխելու համար։ Ավաղ, երիտասարդությունը հարատեւ չէ, եւ մեր մաշկն էլ ժամանակի ընթացքում փոփոխվում է եւ որպես կանոն, ոչ դրականորեն, այլ ավելի ծերանում է, դառնում անփայլ, թույլ եւ ջրազրկված։ Կնճիռների խուսափելու համար պետք է մաշկի մասին հոգ տանել հենց երիտասարդ տարիքից։ Երիտասարդ մաշկը շատ զգայուն է արտաքին՝ եղանակային, էկոլոգիական ու անգամ սննդի օգտագործման ազդեցությունների նկատմամբ։

Երիտասարդ տարիքում պետք է օգտագործել դիմակներ  բայց ոչ շատ հաճախ։ Պետք է սկսել հենց այս տարիքից, որպեսզի 30, 40 եւ ավելի հասակում Դուք երիտասարդ եւ թարմ տեսք ունենաք։

Ծակոտիները նեղացնող դիմակ

Ծակոտիները նեղացնող դիմակը իսկական փրկություն է յուղոտ մաշկ ունեցող կանանց համար։ Չէ՞ որ հենց դա  է դառնում սեւ կետերի եւ պզուկների պատճառ։ Իհարկե, բավականին դժվար է լիովին ազատվել ծակոտիների խնդրից, սակայն կարելի է այնպես անել, որ դրանք այնքան էլ ակնհայտ չերեւան, եւ մաշկը միշտ մնա խնամված վիճակում։ Այս պարագայում օգնության են գալիս  հենց դիմակները։ Դրանք կարող են հաջողությամբ փոխարինել թանկարժեք կոսմետիկ միջոցներին կամ սրահներ հաճախելուն։ Եթե շաբաթական երկու անգամ օգտագործեք նման դիմակներ, ապա մաշկն ավելի առողջ ու հարթ կլինի եւ գեղեցիկ գունավորում կստանա։

Գոլորշիով փափկացնող դիմակներ

Գոլորշիով փափկացնող դիմակները հիանալի միջոց են նուրբ եւ զգայուն մաշկ ունեցող աղջիկների համար, ում հակացուցված է սկրաբի միջոցով բուժումները։Նման դիմակները ունեն ջերմային ազդեցություն, բարելավում են արյան շրջանառությունը, մաշկի գույնը՝ մաշկի խորը շերտերին թթվածնի ավելի շատ մոլեկուլներ հասցնելու շնորհիվ։ Բացի այդ, դրանք բացում են ծակոտիներր՝ դուրս հանելով դրանցում առկա կեղտը։ Նման դիմակները պատրաստվում են զինկի քսուքներով, վարունգի հյութով եւ սպիտակ կավով, կամ էլ մեղրով եւ ձվի դեղնուցով։ Կարել է նաեւ պատրաստել վարսակաշիլայով, կաթով եւ սոդայով։ Բոլոր ստացված զանգվածները պետք է մի փոքր տաքացնել։

Դիմակներ բշտիկների համար

Բշտիկների համար նախատեսված դիմակները հիանալի միջոց են այն կանանց համար, ովքեր պայքարում են բշտիկներ ու ցանի դեմ։ Դրանք շատ լավ հավելումներ են պզուկների՝ բժշկական հիմնական բուժումներին։ Խորհուրդ չի տրվում օգտագործել նման դիմակներ, եթե բշտիկները ծածկել են դեմքի մեկ քառորդից ավելին կամ ուժեղ բորբոքվածություն կա։ Այս դիմակների բաղադրության մեջ մտնում են կոսմետիկ կավի տարբեր տեսակներ, ասպիրին, սոդա, վարսակաշիլա, ստրեպտոցիդ եւ խմորիչ։ Դրական արդյունք ստանալու համար ավելի լավ կլինի դիմակներն օգտագործել շաբաթական երեք անգամ։ Դիմակները միշտ պետք է պատրաստել  թարմ մթերքներով եւ նախօրոք ստուգել ալերգիկ ռեակցիաների առկայությունը։

Դեմքի սպիտակուցային դիմակներԴեմքի սպիտակուցային դիմակները օգնում են ազատվել մաշկի յուղոտ փայլից եւ մաշկին ավելի առաձգական եւ գեղեցիկ տեսք են հաղորդում։ Տնային պայմաններում պատրաստված դիմակները օգնում են նեղացնել ծակոտիները, հեռացնել առկա սեւ կետերը, ցանից հետո առաջացող պիգմենտացիաներն ու բծերը, ինչպես նաեւ կարող են  չորացնել մաշկը՝ հեռացնելով ավելորդ ճարպային շերտերը։ Բացի այդ, շատ կանայք նկատել են, որ հենց սպիտակուցային դիմակներ են ամենաարագ ազդեցությունն ունենում մաշկի վրա, այդ պատճառով դրանք կարելի է օգտագործել էքսպրես դիմակներ պատրաստելիս։ Նման դիմակների բաղադրության մեջ ավելացնում են կիտրոն, մրգեր, թեյի ծառի յուղ, սպիտակ կավ, մեղր եւ ալյուր։

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին