Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 12-18-ը

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 12-18-ը

13.11.2018

Խոյ

Վստահ լինելով ձեր ուժերի և ձեր հաղթանակի նկատմամբ, դուք չեք ցանկանա որևէ մեկին հաշվետվություն տալ սեփական գործողությունների և ձգտումների առնչությամբ։ Անձամբ ձեզ անհաջողությունները չեն առնչվի, սակայն շրջապատողները կարող են անհարմարություններ ունենալ ձեր համառությունից և պակաս շփումից։ Աստղերը խորհուրդ են տալիս վաղվա օրվան չհետաձգել կարևոր գործերը։

Շաբաթվա աստղագուշակ` նոյեմբերի 12-ից նոյեմբերի 18-ը. Ցուլ

Տրամադրված կլինեք փիլիսոփայորեն մոտենալ տեղի ունեղող իրադարձույուններին, ինչպես նաև` ձեր հոգեբանական բարդույթներին։ Իսկ ահա ֆինանսական առումով հաջող ժամանակահատված կլինի։ Սկսեք նոր գաղափարներ և ծրագրեր իրականացնել, հատկապես՝ երկարաժամկետ։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 12-ից նոյեմբերի 18-ը. Երկվորյակ

Գործնական ակտիվությունը կդառնա կարևոր պայման՝ աշխատանքային վերընթացի համար։ Ղեկավարությունը կնկատի և բարձր կգնահատի ձեր ջանքերը։ Բայց ավելի ժրաջան մի եղեք ծառայողական առաջըբթացից հետո։ Ձեզ հետ շփումը բոլոր առումներով հետաքրքիր կլինի։ Շաբաթվա վերջին կարող եք տնային երեկույթ կազմակերպել՝ հյուրերը գոհ կմնան ընդունելությունից։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 12-ից նոյեմբերի 18-ը. Խեցգետին

Շաբաթը հագեցած կլինի իրադարձություններով։ Սակայն աստղերը խորհուրդ չեն տալիս շտապել նախաձեռնողականություն դրսևորել և ժամանակից շուտ որորշումներ չընդունել, հատկապես՝ անձնական կյանքի հետ կապված։ Հնարավոր է հենց այս շրջանում շտապողականությունը կարող է խնդիրներ առաջացնել։ Մի խոսքով՝ չարժե անել բաներ, որոնք ձեզանից ոչ ոք չի խնդրել։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 12-ից նոյեմբերի 18-ը․ Առյուծ

Գոնե մի փոքր մեծացրեք արտադրական ռիթմը, դրանից ոչ ոք և ոչինչ չի տուժի։ Իսկ ահա դուք կյանքը կարող եք տեսնել նոր գույներով, այն սկսել մաքուր էջից։ Ձեր կողմից կլինեն ոչ միայն աստղերը, այլև տանն ու աշխատանքի վայրում ձեզ շրջապատող մարդիկ։ Լավ շրջան է հաճելի ծանոթությունների համար։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 12-ից նոյեմբերի 18-ը․ Կույս

Ձեր հաջողության բանալին կլինի․․․դանդաղկոտությունը։ Որքան հանգիստ ու հիմնավոր անեք գործերը, այնքան լավ արդյունք կստանաք։ Մի շտապեք ձեր կյանքում կտրուկ փոփոխությունների գնալ։ Միակ բանը, որ կարող եք ձեզ թույլ տալ՝՝հետաքրքիր ճանապարհորդությունն է։

Շաբաթվա աստղագուշակ` նոյեմբերի 12-ից նոյեմբերի 18-ը․ Կշեռք

Կյանքի տարբեր որորտներում կսկսվեն երկար սպասված փոփոխությունները։ Փայփայեք դրանք և մի շտապեք այդ մասին պատմել անգամ ամենամտերիմներին։ Ցավոք, ոմանք, ում դուք վստահում էիք, իրականում ձեր բարեկեցությունն այնքան էլ չեն ցանկանում։ Հեռատես եղեք։

Շաբաթվա աստղագուշակ` նոյեմբերի 12-ից նոյեմբերի 18-ը․ Կարիճ

Հանգամանքները բարենպաստ կդասավորվեն։ Իսկ ահա հեռավոր ճանապարհորդություններից ու ուղևորություններից ավելի լավ է հրաժարվեք։ Շփումներում զգուշավորությունը կազատի ձեզ վեճերի տանող ավելորդ խնդիրներից։ Իրավաբանական հարցերի կարգավորումը նախընտրելի է հետաձգել։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 12-ից նոյեմբերի 18-ը․ Աղեղնավոր

Աշխատավայրում կարող են ի հայտ գալ անսպասելի խոչընդոտներ։ Ներքին կասկածները և անինքնավստահությունը միայն կդժվարացնեն իրավիճակը։ Լսեք ձեր ավելի փորձառու ընկերների խորհուրդները, սակայն մի հետևեք դրանց անվերապահորեն։ Ամեն ինչ վերլուծեք քննադատաբար։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 12-ից նոյեմբերի 18-ը․ Այծեղջյուր

Դուք ստիպված կլինեք հոգ տանել ձեր հարազատների կամ ծանոթների մասին, որոնք օգնության կարիք կունենան։ Որպես հետևանք, քարող է ժամանակը չբավականացնի ձեր գործերի համար։ Սակայն ինչ-որ ժամանակ պետք է սովորել «ոչ» ասել նույնիսկ մտերիմ մարդկանց։ Առավել ևս, որ տնային խնդիրները կարող են բացասաբար անդրադառնալ կարիերայի աճին։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 12-ից նոյեմբերի 18-ը․ Ջրհոս

Ձեզ անհրաժեշտ է ավարտին հասցնել նախկինում սկսած բոլոր գործերը՝ ճակատագիրը նշանակալի հաջողություններ կնվիրի։ Ձեր էներգիան կբավականացնի շատ բաների համար։ Սակայն շատ ջանք մի թափեք և ականջալուր եղեք իմաստուն խորհրդին՝ մի կտրեք միանգամից։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 12-ից նոյեմբերի 18-ը. Ձկներ

Այս շաբաթվա ծանոթությունները կարող են վերածվել գործարար կապերի, իսկ համակրանքը՝ շատ մտերմիկ հարաբերությունների։ Հնարավոր է ձեր մեջ նոր տաղանդ բացահայտեք, որը երկարաժամկետ և համբերատար մշակման կարիք ունի։ Ցավոք, ընտանիքում կդրսևորեք կամակորություն և ագրեսիվություն։

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին