Գեղեցկության սրահներ
Առողջ ապրելակերպ
Պլաստիկա բոտոքս
Դաջվածքի սրահներ
Սպա և մերսում
Կիտրոնաջուր պատրաստելու ճիշտ տարբերակ
Մեկ բաժակ կիտրոնի հյութն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C: Այն նաև հարուստ է կալիումով, մագնիումով և այլ միկրոէլեմենտներով:
Սակայն, եթե դուք կարծում եք, որ այն շատ հեշտ է պատրաստել, ապա սխալվում եք: Ինչպես են անում մեծամասնությունը՝ նրանք ճզմում են կիտրոնը, ավելացնում փոքր-ինչ տաք կամ սառը ջուր: Սակայն դա ճիշտ տարբերակ չէ: Նրանք գցում են կիտրոնի կեղևը, որն այդ մրգի ամենաօգտակար մասն է:
Ահա ճիշտ տարբերակ, թե ինչպես պատրաստել օգտակար կիտրոնաջուրը:
Հարկավոր է կիտրոնը կտրատել մանր կտորների և ճզմել ջրի մեջ, սակայն ամբողջը չէ, այլ մասամբ:
Այնուհետև հարկավոր է քերել կեղևը և լցնել ջրի մեջ:
Ապա ճզմած կտորները հարել բլենդերով, ավելացնելով գոլ, տաք կամ սառը ջուր:
Այժմ կարող եք վայելել ձեր սիրելի ըմպելիքը:
Շատ մասնագետներ պնդում են, որ կիտրոնը նպաստում է մարսողությանը շնորհիվ իր թթվայնության: Բացի այդ կիտրոնաջուրը կանխում է հեղուկի կանգը օրգանիզմում և լավացնում նյութափոխանակությունը: