Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Ինչպես օգտագործել դարչինը նիհարելու համար

Ինչպես օգտագործել դարչինը նիհարելու համար

11.12.2018

Դարչինը իջեցնում է խոլեստերինի և գլյուկոզայի մակարդակը արյան մեջ, ինչպես նաև «արգելակում» ինսուլինի դուրս շպրտումը, որոնք պատասխանատու են ճարպային կուտակումների համար: Դարչինը կարելի է և ուղղակի ավելացնել թեյի մեջ կամ dրա հիման վրա ըմպելիքներ պատրաստել:

Դարչինի նիհարեցնող հատկությունները

Ըստ հետազոտությունների, դարչինի օգտագործումը հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի և գլյուկոզայի մակարդակի իջեցմանը, կարգավորում է ինսուլինի արտադրությունը, ինչպես նաև նվազեցնում ախորժակը և կանխում նոր ճարպային հյուսվածքների առաջացումը` վերացնելով նախկին կուտակվածները: Բոլոր այս հատկությունները դարչինը դարձնում են արդյունավետ միջոց նիհարեցման համար: Ահա մի քանի տարբերակներ այն որպես նիհարեցնող միջոց օգտագործելու համար:

Դարչինը մեղրով

Դարչինը կարելի է գտնել փայտիկի տեսքով և փոշիացված: Ամենահարմար տարբերակը այն որպես նիհարեցնող միջոց օգտագործելու համար՝ պատրաստել թեյ մեղրով և դարչինով: Դուք կարող եք դարչինի փայտիկը թաթախել թեյի մեջ, խառնելով այն, նախօրոք մեղր ավելացնելով: Կարելի է նաև լցնել փոշին: Գնեք փոշիացված դարչին և օգտագործեք այն սուրճի և թեյի հետ: Այն կարելի է ավելացնել խմորեղենի մեջ նույնպես:

Դիետոլոգները խորհուրդ են տալիս այն օգտագործել ըմպելիքների հետ նյութափոխանակության արագացման համար:

Հարմար տարբերակ է ավելացնել մեկ թեյի գդալ դարչինը թեյի կամ հյութի մեջ: Դրան կարելի է ավելացնել նաև մեկ թեյի գդալ աղացած կոճապղպեղ և մի փոքր աղացած սև պղպեղ: Այդպիսի ըմպելիքը պետք է խմել միանգամից և երկու օրը մեջ:

Նիհարելու համար ամենաարդյունավետ տարբերակն է օգտագործել դարչինը մեղրով առավոտ շուտ սոված փորին: Նախաճաշից 30 րոպե առաջ խմեք մեկ բաժակ տաք ջուր, որի մեջ ավելացրեք 0,5 թեյի գդալ դարչին և մեկ թեյի գդալ մեղր: Այն պետք է պատրաստեք և թողնեք 30 րոպե, ապա նոր խմեք: Կարելի է նաև պատրաստել երեկոյան, դնել սառնարանը և առավոտյան խմել առանց տաքացնելու:

Կեֆիրը դարչինով

 Ահա մի քանի տարբերակ կեֆիրով և դարչինով

  • Խառնեք 1 ճաշի գդալ մեղրը գոլ եռացրած ջրի հետ, ավելացրեք 1 թեյի գդալ աղացած կոճապղպեղ, մի փոքր դարչին և մի կտոր կիտրոն, ավելացրեք վրան 200 մլ անյուղ կեֆիր և խառնեք:
  • 250մլ կեֆիրին ավելացրեք 0,5 թեյի գդալ դարչին և այդքան էլ աղացած կոճապղպեղ։
  • Վերցրեք 300 մլ ցածր յուղայնությամբ կեֆիր, ավելացրեք 5 քերած խնձոր,առանց կեղևի և խառնեք բլենդերով, այնուհետև ավելացրեք 1թեյի գդալ դարչին և խառնեք:

Դարչինով թեյ նիհարելու համար

Ամենահասարակ տարբերակն ավելացնել 1 թեյի գդալ դարչինը թեյի թուրմ պատրաստելիս:

Կարելի է նաև պատրաստել թեյը, ավելացնել մի քիչ կաթ և 0,5 թեյի գդալ դարչին: Մեկ այլ տարբերակ է թեյին ավելացնել մեղր և դարչին:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին