Գեղեցկության սրահներ
Առողջ ապրելակերպ
Պլաստիկա բոտոքս
Դաջվածքի սրահներ
Սպա և մերսում
Օգտակար քաղցրավենիքներ
Մեղր
Սկսել հարկավոր է հենց մեղրից: Առաջինը, այն հիանալի փոխարինում է շաքարավազին: Երկրորդը, լավ է ազդում մարդու ողջ օրգանիզմի վրա: Ի տարբերության շաքարավազի, մեղրը օրգանիզմն ապահովվում է կալցիումով, ամրացնում դիադրողականությունը: Մեղրը նաև օգտագործում են նիհարելու նպատակով:
Մարմելադ
Այս հեշտ պատրաստվող քաղցրավենիքը չի վնասում կազմվածքին, եթե կրկին շաքարավազը փոխարինվի մեղրով: Ամենալավ տարբերակը դասական կիտրոնե մարմելադն է: Մարմելադն իր մեջ պարունակում է բավական քանակի ժելատին, որպեսզի լրացնի կոլլագենի քանակը օրգանիզմում հոդերի համար:
Ընկուզեղեն
Իհարկե դժվար է անվանել ընկուզեղենը քաղցրավենիք, սակայն դրանք հեշտությամբ կարող են փոխարինել կոնֆետներին: Դրանց տեսակներն այնքան շատ են և դրանցից յուրաքանչյուրն ունի օգտակար
հատկություններ: Նուշը երկարացնում է երիտասարդությունը, լավացնում մազերի և եղունգների որակը, ընկույզը խթանում է ուղեղի աշխատանքը, անտառային ընկույզը բուժում է բրոնխիտը: Այն նաև լավ է կերակրող մայրիկների համար:
Մրգեր և հատապտուղներ
Իհարկե, չի լինի չհիշատակել մրգերը և հատապտուղները: Դրանք պարունակում են վիտամիններ, էներգիա են հաղորդում: Միրգ կարելի է ուտել առանց սահմանափակումների: Դրանք արագացնում են նյութափոխանակությունը, կանխում ճարպակալումը և տոքսինների կուտակումը: Նիհարելու համար ամենատարածված մրգերն են նուռը, խնձորը, գրեյպֆրուտը:
Չրեր
Որոշ չրեր պարունակում են բավականին կալորեաներ: Օրինակ՝ չամիչը: Սակայն դրանց օգտագործումը չի հանգեցնում գիրացման, դրանք միայն կշտացնում են: Քաղցրերից են խուրմայի, թզի և տանձի չրերը:
Զեֆիր
Այն կարելի է հեշտորեն դասել դիետիկ քաղցրավենիքների շարքին: Իհարկե առանց շաքարավազի ավելացնելու հնրավարո չէ, սակայն, եթե ընտրում եք չարիքների միջև, ապա այն ամենաանվտանգն է: Ինչպես մարմելադում, այնպես էլ զեֆիրում կա բավականին քանակությամբ ժելատին և ագար-ագար: Դրանց մեջ պարունակող պեկտինի շնորհիվ, զեֆիրը իջեցնում է խոլեստերինի մակարդակը և օրգանիզմից հանում տոքսինները:
Սև շոկոլադ
Սև շոկոլադի օգտակար հատկությունների մասին շատերին է հայտնի: Այն բարձրացնում է աշխատունակությունը և դիմացկունությունը: Դրա չափավոր օգտագործումը նաև նիհարեցնում է:
Փոխարինելով սովորական քաղցրավենիքը նշվածներով՝ դուք առնվազն կազատեք ձեզ շաքարավազի, ներկանյութերից և սննդային հավելումներից: Եվ իհարկե, անցնելով բնական քաղցրավենիքին՝ դուք ոչ միայն ձեզ լավ կզգաք, այլ կպահպանեք գեղեցիկ կազմվվածքը: