Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Անզուգական դիետիկ ապուրի բաղադրատոմս

Անզուգական դիետիկ ապուրի բաղադրատոմս

15.01.2019

Պատրաստման համար անհրաժեշտ են (4 բաժին)․

- 1 ճաշի գդալ սերուցքային կարագ
- 1 կտրտած սոխ
- 700 գր մաքրած, կտրտած գազար
- 1 թեյի գդալ թարմ քերած կոճապղպեղ
- 2 թեյի գդալ համեմի մանրացված սերմեր
- 4 բաժակ ջուր
- աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը․

1. Կաթսայի մեջ տապակում եք սոխը՝ մեկ ճաշի գդալ կարագով: Ավելացնում եք գազարը, կոճապղպեղը և մանրեցված համեմի սերմը: Թողնում եք միջին կրակի վրա 5 րոպե:

2. Այնուհետև բանջարեղենի վրա լցնում եք ջուրը և եռացնում: Փակում եք կափարիչը և եփում մինչև գազարը փափկի:

3. Թողնում եք ապուրը գոլանա, ապա հարում բլենդերով և անցկացնում ալրամաղով:

4. Կրկին տաքացնում եք ապուրը, ավելացնում աղ և պղպեղ ու լցնում ափսեների մեջ:

5. Մատուցում եք կանաչիով:

Բարի ախորժակ:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին