Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելն` իր մասին․ Քենդալ Ջեներ

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելն` իր մասին․ Քենդալ Ջեներ

17.01.2019

Քենդալ Ջեների եկամուտը, նախ և առաջ, ձևավորվել են Estee Lauder, Adidas, Calvin Klein և այլ ապրանքանիշների հետ ունեցած պայմանագրերից։

Երկրորդ տեղում է Քարլի Քլոսը, ով վաստակել է 13 միլիոն դոլար` կապիտալիզացնելով սոցցանցերում ունեցած իր ճանաչումը և պայմանագրեր կնքելով բազմաթիվ ապրանքանիշների, այդ թվում` Swarovski ապրանքանիշի հետ։Աշխարհի տասը ամենահաջողակ մոդելները 2017-ի հունիսի 1-ից մինչև 2018 թվականի հունիսի 1-ը միասին վաստակել են 113 միլիոն դոլար, որը մի փոքր ավելին է նախորդ տարվա ցուցանիշից։ Տասնյակում են նաև այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ռոուզի Հանթինգթոն-Ուայթլին՝ 11,5 միլիոն դոլար եկամուտով և Կարա Դելևին՝ 10 միլիոնով։ Ուայթլիին հավասար է Քրիսի Թեյգենը, իսկ Ժիզել Բյունդհենը վաստակել է այնքան, որքան Դելևինը։ Առաջատար տասնյակում են նաև Ջիջի և Բելա Հադիդ քույրերը, եզրափակում են տասնյակը Ջոան Սմոլսը և Դաութսեն Քրուսը։Forbes-ը նշում է, որ չնայած Քենդալի հաջողությունների, այդուհանդերձ նրա եկամուրները էապես քիչ են, քան նրա փոքր քրոջ՝ Քայլիինը, ով այդ նույն ժամանակահատվածում վաստակել է 166,5 միլիոն դոլար, առաջին հերթին իր Kylie Cosmetics ապրանքանիշի շնորհիվ։

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին