-->

Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Ձեռքի մաշկը ցրտին չորությունից պաշտպանելու 5 միջոց

Ձեռքի մաշկը ցրտին չորությունից պաշտպանելու 5 միջոց

31.01.2019

1. Տնից դուրս գալիս պետք է սովորություն դարձնել ամեն անգամ ձեռքի մաշկին քսել  պաշտպանիչ կրեմ, որը պետք է ընտրել ըստ մաշկի տեսակի:

2. Տնային աշխատանքը հարկավոր է անել միայն հատուկ ձեռնոցներով, որոնք կօգնեն չվնասել ձեռքի մաշկը: Լվացքը, հատակի և ամանների լվանալը պետք է անպայման անել ձեռնոցներով:

600x580

3. Օրը մեջ 10-15 րոպեով պետք է ձեռքերի լոգանք անել: Ձեռքերի չոր մաշկը «կուրախանա» լոգանք ընդունել մի քանի կաթիլ նարդոսի և ավոկադոյի յուղով, որոնք պետք է խառնել մի փոքր սերուցքի հետ: Ձեռքերի կնճռոտ մաշկի համար կարելի է օգտվել վարդի, խաղողի կորիզների, նուշի և ավոկադոյի յուղերից:

4. Ցուրտ եղանակին ձեռքի նուրբ մաշկի համար անհրաժեշտ են սնուցող դիմակներ: Մեկ ճաշի գդալ ձիթապտղի ձեթը՝ խառնած մեկ թեյի գդալ շաքարավազի հետ, կօգնի վերականգնել ձեռքերի մաշկն ընդամենը հինգ րոպեում: Իսկ  ձեռքերին քսած մեղրի ու կիտրոնի հյութի խառնուրդը կսպիտակեցնի մաշկը և կսունցի օգտակար վիտամիններով:

600x580

5. Յուրաքանչյուր դիմակից հետո ձեռքերին պետք է քսել սնուցող կրեմ, հագնել բամբակե ձեռնոցներ և կես ժամ հանգիստ նստել:

Բոլոր Նորությունները



-->