Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Կախված այտեր. ինչպես վերադարձնել դեմքի ձիգ ձվաձևությունը

Կախված այտեր. ինչպես վերադարձնել դեմքի ձիգ ձվաձևությունը

04.02.2019

Վարժություն` այտերի համար

Կլոր, պինդ այտերը դեմքը երիտասարդ են դարձնում: Հետևյալ վարժությունները կօգնեն ձեզ վերականգնել այտերի երիտասարդ տեսքը:

Սկսում ենք վերևի մասից

1. Ուռեցրեք այտերը, պահեք օդը երեք վայրկյան և կտրուկ թուլացրեք: Կրկնեք այս վարժությունը 10 անգամ:

Ուռցրեք այտերը և տարեք օդը մի կողմից մյուսը: Կրկնեք 10 անգամ:

Ուռցրեք այտերը, տարեք օդը վերևից ներքև և հակառակը, զգացեք, թե ինչ է այդ ժամանակ կատարվում պարանոցի հետ: Կրկնեք վարժությունը 10 անգամ:

Ուռցրեք այտերը և դանդաղ, ուժով տարեք օդը շրջանագծով: Կրկնեք 10 անգամ:

2. Ուռեցրեք այտերը և դուրս հանեք օդը հրելով՝ սեղմած շրթունքների միջով: Կրկնեք 10 անգամ:

Ուռեցրեք այտերը և դուրս հանեք օդը շրթունքների մի անկյունից, այնուհետև մյուս: Կատարեք վարժությունը 10 անգամ:

Կատարեք նույն վարժությունը, սակայն վերևի շրթունքից: Կատարեք 10 անգամ:

Այս վարժությունները ոչ միայն կոսմետիկ ազդեցություն են ունենում, այլ մերսում են լնդերը և այտերի ներսի մասը:

3. Կրկին ուռեցրեք այտերը և բռնելով ձեռքի ափերով՝ սեղմեք այտերին և զգացեք, թե ինչ պինդ են դրանք:

4. Ափի մեջտեղի մասը դրեք շրթունքներին, մատներով բռնեք այտերը: Սկսեք ժպտալ, այտերը վերև են բարձրանում, իսկ մատները դիմադրում են: Այնուհետև թուլացրեք այտերը: Տաս «ժպիտից» հետո փոխեք ձեռքը և կրկնեք վարժությունը 10 անգամ:

600x580

Վարժություններ այտերի ներքևի մասի համար

1. Վերևի շրթունքով փակեք ներքևի շրթունքը, իսկ այնուհետև ներքևի շրթունքով վերևինը: Կատարեք վարժությունը 10 անգամ:

2. Բարձրացրեք դեմքը վերև, կիսաբացեք բերանը և ուղղեք ներքևի շրթունքը դեպի քիթը: Կրկնեք 10 անգամ:

3. Բացեք բերանը, առաջ տարեք շրթունքները և պաչիկ արեք: Կրկնեք 10 անգամ:

Մեկ այլ տարբերակ է պատրաստել դիմակ՝ խառնելով 2 ճաշի գդալ թթվասերը և մեկ գդալ մեղրը: Այս դիմակը անպայման կօգնի ձեզ:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին