Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Ինչպե՞ս արթնանալ առանց սթրեսների

Ինչպե՞ս արթնանալ առանց սթրեսների

12.02.2019

Զանգից հետո մենք խելագարի պես վեր ենք թռչում անկողնուց և մի կերպ հասցնում չուշանալ դասերից, աշխատանքից կամ հանդիպումից: Իհարկե, ցանկալի է երկար քունը, բայց այն միշտ չէ, որ հաջողվում է: Գործերի պատճառով հաճախ ուշ քնելն ու առավոտյան վաղ արթնանալը սթրես է ոչ միայն Ձեզ համար,այլ նաև Ձեր օրգանիզմի: Այն դեռ չի հասցնում արթնանալ, իսկ Դուք արդեն ֆիզիկական աշխատանք եք կատարում' մեծ սթրեսի ենթարկելով օրգանիզմը: Սակայն այս խնդիրն ունի իր հեշտ և կարճ լուծումը, որը Ձեզնից կխլի առավելագույնը 5 րոպե:

Երբ առավոտյան արթնանում եք, մի շտապեք վեր կենալ անկողնուց: Հարկավոր է մինչեւ վեր կանալը արթնացնել օրգանները, գործի գցել բոլոր կենսական ֆունկցիաներն ու համակարգերը:
Դրա համար նախևառաջ շփեք ձեռքերը և հատկապես մատների տակ գտնվող հատվածները, որոնք նշված են նկարում:



Այնուհետև մի ձեռքի ցուցամատով և բութ մատով հերթով սեղմում ենք մյուս ձեռքի յուրաքանչյուր մատը: Յուրաքանչյուր մատ պետք է 3 անգամ այդպես սեղմեք'հատկացնելով ընդամենը 5-10 վայրկյան ամեն մեկին:

Այդպիսով ակտիվացնում եք շատ կարևոր կետեր, որոնք ուղիղ կապ ունեն կենսական կարևորության օրգանների հետ:

Ձեռքի կողքով սղոցաձև շարժումներով շփեք բութ մատի և ցուցամատի արանքում ընկած հատվածը, որը նշված է նկարի վրա: Այսպես դուք ակտիվացնում եք հաստաղիքի աշխատանքը:

 

Այս հասարակ գործողությունները կօգնեն ոչ միայն արթնացնել, առողջ պահել օրգանիզմը, այլ նաև կօգնեն Ձեզ հեշտ արթնանալ: Այս վարժություններն անելուց հետո դուք անգամ մեծ ցանկության դեպքում չեք կարողանա քնել:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին