Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Ինչպե՞ս արթնանալ ճիշտ ժամանակին. խորհուրդներ քնկոտներին

Ինչպե՞ս արթնանալ ճիշտ ժամանակին. խորհուրդներ քնկոտներին

04.03.2019

Եթե առավոտյան արթնանալը Ձեզ համար խնդրահարույց թեմա է, ապա հետևեք այս խորհուրդներին, ընդ որում, հետևեք ոչ թե ամեն օր ասելով' վաղվանից, այլ սկսեք հենց այս պահին, հետևեք Ձեր գրաֆիկին, ու ամեն ինչ իր տեղը կընկնի:):)

1. Աշխատեք պառկել քնելու միշտ նույն ժամին, անգամ հանգստյան օրերին: Նշանակեք հստակ ժամ քնի համար: Հավատացեք՝ եթե Դուք հանգստյան օրերին պառկեք քնելու առավոտյան 5-ի կողմերը, ապա Ձեր կենսաբանական ժամացույցը կխաթարվի ու ողջ շաբաթվա ընթացքում չեք կարողանա արթնանալ, ասենք, 7-ին:

2. Մոռացեք մի քանի զարթուցիչների մասին: Ունեցեք մեկ զարթուցիչ և լարեք այն մեկ հստակ ժամի վրա: Ուշադրություն դարձրեք երաժշտությանը, ցանկալի է, որ արթնանաք հաճելի հնչյունների ներքո, ընդ որում՝, այդ հնչյունները չպետք է լինեն ոչ շատ մեղմ, ոչ էլ շատ կոպիտ: Խորհուրդ չի տրվում զարթուցիչի զանգ դնել նաև ամենասիրելի երգերից մեկը, քանի որ, հավատացեք, այն շատ արագ կվերածվի ամենատհաճ երգին, որ երբևէ լսել եք:):) Լավ կլինի, եթե զարթուցիչը դնեք մահճակալից հեռու, որպեսզի ստիպված լինեք տեղից վեր կենալ այն անջատելու համար:

3. Մահճակալը ննջասենյակում դրեք այնպիսի դիրքով, որ առավոտան ծագող արևն ընկնի ուղիղ Ձեր աչքերին:

4. Եթե քունը տանում է, մի սպասեք: Բոլորովին ամոթ չէ, որ Դուք պառկեք քնելու, ասենք, ժամը 22:00-ին: Եթե զգում եք քնելու կարիք, առանց հապաղելու պառկեք, այլապես բաց կթողնեք Ձեր լավագույն քունը:

5. Նկատի ունեցեք' գիշերազգեստը պիտի հարմարավետ լինի:

6. Քնից գոնե մեկ ժամ առաջ կտրվեք համակարգչից ու հեռուստացույցից: Իսկ քնելիս մտածեք լավ բաների մասին ու վաղվա անելիքների ծրագրերը թողեք վաղվան:

7. Քնելուց առաջ լոգանք ընդունեք և խուսափեք ուշ ժամի սուրճ խմելուց, այլապես կխմեք այն ողջ հաջորդ օրվա ընթացքում արթուն մնալ կարողանալու համար:

8. Անջատեք լույսի բոլոր աղբյուրները: Լավագույն քունը հնարավոր է միայն բացարձակ մթության պայմաններում:

9. Հատկապես ձմռանը հոգացեք այն զգեստի մասին, որ հագնելու եք մահճակալից վեր կենալու պահին: Այն պետք է չափազանց գայթակղիչ, փափուկ ու տաքուկ լինի, որ կարողանա ստիպել Ձեզ դուրս գալ տաք անկողնուց:

10. Վեր կենալուց անմիջապես հետո միացրեք սիրելի երաժշտությունը, մի քանի վարժություն արեք, թեյ կամ սուրճ խմեք և առաջ. աշխատանքային օրն սկսված է…

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին