Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Ինչու են կանայք դիմահարդարվում

Ինչու են կանայք դիմահարդարվում

15.04.2019

Այսօր երեկոյան հանդիպմա՞ն եք…

Իրեն հարգող կնոջ համար ժամադրությունը նշանակում է երկար կանգնել հայելու դիմաց և փորձել դիմահարդարման բոլոր միջոցները:

դիմահարդարվում

Մեծ ջանքերից հետո վերջապես գտնել համապատասխան շրթներկը, ստվերաներկը և տոնային քսուկը:

Ինչո՞ւ են կանայք դիմահարդարվում, և արդյո՞ք դրա հիմքում ընկած են հոգեբանական պատճառներ:
Հայտնի բան է, որ կոսմետիկ միջոցներն օգտագործում են, որպեսզի գեղեցկացնեն արտաքին տեսքը:

Ի՞նչ է նշանակում «գեղեցիկ» լինել… 

Գեղեցկությունը  հարաբերական է:
Օրինակ, նիհար լինելը դեռ գրավչության հատկանիշ չէ: Եթե մենք ապրեինք Հին Հռոմում կամ Հունաստանում, նիհար լինելու պատճառով մեզ վրա ուշադրություն չէին էլ դարձնի:

Այսօր գեղեցկությունը կապված է ֆիզիկական այնպիսի հատկանիշների հետ, ինչպիսիք են՝ երիտասարդությունը, առողջ տեսքը, մարմնի այն մասերը, որոնք գրավում են տղամարդկանց:
Այդ դեպքում առաջանում է հետևյալ հարցը՝ արդյո՞ք այսօրվա կոսմետիկ միջոցները համահունչ  են այս գաղափարին:

Շրթներկ: Կարմիր շրթներկով կանայք գրավիչ և սեքսուալ են համարվում: Հետազոտությունները ցույց են տվել, որ միջոցառումների կամ խնջույքների ժամանակ տղամարդիկ կենտրոնանում են հատկապես կարմիր շրթներկով կանանց վրա: Սա հաստատված փաստ է:

Աչքերի դիմահարդարում: Կանայք կարծում են, որ դեմքի գրավչությունը մեծապես կախված  է աչքերի ճիշտ դիմահարդարումից: Աչքերի ստվերաներկը և թարթչաներկը  վերացնում են դեմքի միատոնությունը:
Երիտասարդները վստահ են, որ իրենք գեղեցիկ են, երբ խոշոր և ընդգծված աչքեր ունեն:

Մի փոքր կարմրաներկ: Ինչու՞ է կարմրաներկը դիմահարդարման մեջ այդքան տարածված:
Միգուցե այն պատճառով, որ կանայք ավելի շուտ են կարմրում:

Դիմահարդարվելը առողջ տեսք է հաղորդում: Ցանկացած իրադարձության ժամանակ դիմահարդարումը կնոջ մասին հասարակական որոշ ընկալումներ է ստեղծում:
Վերջին փորձերը ցույց են տվել, որ կանայք, ովքեր օգտվում են կոսմետիկ միջոցներից, ավելի առողջ և թարմ տեսք ունեն:

Ինչ վերաբերվում է այն հարցին, թե արդյո՞ք տղամարդիկ սիրում են թեթև դիմահարդարմամբ կանանց, հոգեբանները նշում են, որ կանանց հարցում տղամարդկանց պահանջները տարբեր են:
Չնայած դիմահարդարումն իսկապես օգնում է կանանց  գրավիչ լինել՝ այնումենայնիվ, տղամարդիկ չեն մոռանում ներքին գեղեցկության մասին, ինչպիսիք են՝ բարությունը, ինտելեկտը, հումորի զգացումը և այլն:

 

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին