Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Ամենահամեղ շոկոլադե թխվածքը, որը դուք երբևէ փորձել եք

Ամենահամեղ շոկոլադե թխվածքը, որը դուք երբևէ փորձել եք

22.04.2019

Պատրաստելու համար անհրաժեշտ են․

- 2 բաժակ շաքարավազ
- 100 գր շոկոլադ
- 1 տուփ սերուցքային կարագ
- 2 բաժակ ալյուր
- 1 բաժակ ջուր
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ
- 1 բաժակ կաթ
- 1 թեյի գդալ խնձորի քացախ
- Մի փոքր աղ
- 1 թեյի գդալ վանիլին
- 2 ձու
- 1,5 բաժակ շոկոլադե չիպսեր
- 1,5 բաժակ սերուցք սենյակային ջերմաստիճանի։

Պատրաստման եղանակաը․

1. Տաքացրեք վառարանը 200 աստիճանի և ջեռոցի ներքևի բաժնի վրա դրեք պատրաստման համար նախատեսված թուղթը: Թխվածքը պատրաստվելու է միջինի վրա:

Կաթսայի մեջ խառնեք շաքարավազը, շոկոլադը, կարագը և ջուրը: Դրեք միջին կրակի վրա և խառնեք, մինչև բաղադրիչները հալվեն և դառնան հանասեռ զանգված:

2. Այդ ժամանակ խառնեք ալյուրը, փխրեցուցիչը և աղը:

Փոքր կաթսայի մեջ խառնեք կաթը և քացախը:

Թխվածքի կաղապարը քսեք կարագով, այնուհետև վրան ալյուր լցրեք:

3. Երբ շոկոլադե խառնուրդը գոլանա, ավելացրեք կաթի, քացախի և ձվերի խառնուրդը: Ավելացրեք քիչ-քիչ, լավ խառնեք, ավելացրեք ալյուրի, փխրեցուցիչի և աղի խառնուրդը: Խառնեք մինչև միանման զանգված ստանալը, ավելացրեք վանիլին, կրկին խառնեք:

4. Լցրեք ստացված խմորը կաղապարի մեջ և թխեք ջեռոցի միջին հատվածում՝ 30-35 րոպե:

Թողեք թխվածքը սառի 10 րոպե, այնուհետև տեղափոխեք այլ տեղ` վերջնական սառելու համար։

5. Հալեցրեք շոկոլադե չիպսերը, սառեցրեք մինչև սենյակային աստիճանի: Ավելացրեք սերուցքը քիչ-քիչ, ամեն անգամ լավ խառնելով:

6. Երբ թխվածքը ամբողջությամբ սառի, վրան քսեք կրեմը:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին