Գեղեցկության սրահներ
Առողջ ապրելակերպ
Պլաստիկա բոտոքս
Դաջվածքի սրահներ
Սպա և մերսում
Կաթնաշոռային տորթ խտացրած կաթով
Կաթնաշոռային աղանդեները իսկական փրկություն են մայրիկների համար, ում երեխաները չեն սիրում հենց այնպես կաթնաշոռ ուտել: Կաթնաշոռից կարելի է պատրաստել և սուֆլե ջեռոցում, և համեղ կրեմ, և բազմաթիվ թխվածքներ:
Կաթնաշոռային տորթը միջինն է սովորական թխվածքի և հանդիսավոր տորթի միջև: Շոկոլադե հիմքը ուղղակի հալչում է բերանում, իսկ կրեմն ընդհանրապես նման չէ կաթնաշոռայինի: Այն միազանգված է, առանց հատիկների և թունդ:
Բաղադրիչներ․
-Շաքարավազ՝ 8 ճաշի գդալ
-Ձու՝ 4 հատ
-Սերուցքային կարագ՝ 125 գր
-Ցորենի ալյուր՝ 300 գր
-Փխրեցուցիչ՝ 1 թեյի գդալ
-Կակաո փոշի՝ 2 ճաշի գդալ
-Կաթնաշոռ՝ 500 գր
-Օսլա՝ 40 գր
-Վանիլին՝ 1 պտղունց
-Թթվասեր՝ 0,5 բաժակ
-Խտացրած կաթ՝ 380գր
-Արախիս՝ 50 գր
-Մեղր՝ 3 ճաշի գդալ։
Պատրաստման եղանակը․
1. Տարայի մեջ լցրեք ալյուրը, ավելացրեք փափկացված սերուցքային կարագը, 4 ճաշի գդալ շաքարավազ, կակաո, փխրեցուցիչ: Նախապես սեղմեք բաղադրիչները պատառաքաղով, այնուհետև ավելացրեք 1 ձու և ձեռքերով հունցեք խմորը: Փաթաթեք այն սննդային ժապավենով և դրեք սառնարանում մինչև լցոնի պատրաստելը:
2. Խառնեք կաթնաշոռը վանիլինի և օսլայի հետ: Մնացած շաքարավազի հետ հարեք 3 ձուն, ավելացրեք թթվասերը և միացրեք կաթնաշոռային զանգվածի հետ: Լցոնը պատրաստ է:
3. Կարագ քսած 22 սմ տրամագծով կաղապարի վրա, լցրեք խմորը: Ձևավորեք կողքերը:
4. Մեջտեղը տեղավորեք կաթնաշոռային զանգվածը և խմորով լի կաղապարը 50 րոպեյով դրեք ջեռոցի մեջ ՝ այն նախապես տաքացնելով մինչև 180 աստիճան:
ջ․ Արախիսը չորացրեք փոքր-ինչ ջեռոցում, այուհետև թաթախեք ջրային բաղնիքի վրա հալեցրած մեղրի մեջ:
Թողեք կաթնաշոռային տորթը փոքր-ինչ սառի, այնուհետև վրան քսեք եփած խտացրած կաթ և զարդարեք արախիսով:
Այս բաղադրատոմսը կօգնի, եթե դուք երեխաներով հյուրեր եք սպասում: Բնական բաղադրիչներով քաղցրավենիքը դուք կգա բոլորին: