Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Գիտնականները որոշել են արևայրուքի անվտանգ ժամերը

Գիտնականները որոշել են արևայրուքի անվտանգ ժամերը

12.06.2019

Մեկնարկել է ամառը, իսկ դա նշանակում է, որ արևն առավել ազդեցիկ է։

Ոսկեզօծ արևայրուքի սիրահարներին մաշկաբանները մշտապես հիշեցնում են այն մասին, որ արևի տակ մնալ կարելի է միայն որոշակի ժամերի, երբ ճառագայթներն այնքան էլ վնասակար չեն։

Մի շարք բժիշկներ ընդհանրապես դեմ են արևայրուքին և բոլորովին խորհուրդ չեն տալիս բաց հագուստով դուրս գալ արևի տակ։ Այդուհանդերձ մեծամասնությունը գտնում է, որ D վիտամինը մեզ պարզապես անհրաժեշտ է։ Սակայն, ինչպես բոլոր օգտակար բաները, արևային լոգանքները չարաշահելու դեպքում կարող են և վնաս հասցնել։

Բժիշկները գտնում են, որ արևի տակ գտնվելը կախված է տարվա եղանակից և օրվա ժամից։

600x580

Այսպես՝ ամռանը դուք  կարող եք արևայրուք ընդունել մինչև ժամը 13-ը՝ 10 րոպե ընդհատումով։ 13-ից հետո ուլտրամանուշակագույն ճառագայթները չափից ավելի ինտենսիվ են դառնում։ Այնպես որ՝ ավելի լավ է այդ ժամանակահատվածում լինել տանը կամ գտնվել ստվերում։

Ժամը 15-ից հետո կարող եք հանգիստ շարունակել արևայրուք ստանալը։

Բժիշկները նաև խորհուրդ են տալիս, որ արևայրուք ամենաշատը կարելի է ընդունել կես ժամ։

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին