Գեղեցկության սրահներ
Առողջ ապրելակերպ
Պլաստիկա բոտոքս
Դաջվածքի սրահներ
Սպա և մերսում
Հիշեք ՍԱ. 5 արդյունավետ կանոն՝ քաշը նվազեցնելու համար
Նախքան օրգանիզմը դիետաներով տանջելը՝ փորձեք հետևել այս հիմնական կանոններին, որոնք կօգնեն ձեզ վնաս չհասցնել օրգանիզմին և արդյունավետ նիհարել:
1 բաժակ ջուր՝ յուրաքանչյուր անգամ սնունդ ընդունելուց առաջ
Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր ուտելուց առաջ 2 բաժակ ջուր են խմում, ավելի քիչ կալորիա են օգտագործում և ավելի արագ են քաշ կորցնում: Ջուրը թույլ է տալիս վերահսկել քաղցի զգացումը և նպաստում է հագենալուն:
Ընկույզ կերեք
Ընկույզը թույլ է տալիս ավելի երկար ժամանակ չունենալ քաղցի զգացում: Ընկույզը չի բարձրացնում արյան մեջ շաքարի մակարդակը, ինչի շնորհիվ ճարպեր չեն կուտակվում:
Ազատվեք ուտելիքի համար նախատեսված թափանցիկ կոնտեյներներից
Դա հատկապես կարևոր է աշխատանքային ժամերին: Երբ տեսնում եք սնունդը, ավելի դժվար է դիմանալ գայթակղությանը:
Աշխատանքից առաջ հաճախեք մարզասրահ
Մտավոր աշխատանք կատարելուց հետո ավելի դժվար է սպորտով զբաղվել, այդ պատճառով էլ մի մոռացեք առավոտյան մարզումների մասին:
Սնունդը համեմեք կարմիր պղպեղով
Ուտելիքի մեջ 1թ.գ. կարմիր պղպեղ ավելացնելով՝ օրգանիզմին կօգնեք ավելի շատ կալորիա այրել: Հատկապես կարևոր է այն ավելացնել յուղոտ և աղի ուտեստների մեջ: