Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Կանացի լինելու գաղտնիքը

Կանացի լինելու գաղտնիքը

09.07.2019

Հասուն կինը նա է, ով.

-Ճանաչում է ինքն իրեն՝ իր յուրահատկությունները, խառնվածքը:

-Գիտի, թե ինչ է ցանկանում և ունակ է ցանկանալու:

-Անցյալի համար քեն կամ վիրավորանք չի պահում:

-Կառուցում է իր կայնքն այնպես, ինչպես իրեն է դուր գալիս, այլ ոչ թե հարևաններին կամ վեպերի նմանակմամբ:

-Շնորհակալ է ճակատագրից այն ամենի համար, ինչ արդեն ունի:

-Կարողանում է օգնություն խնդրել և շնորհակալ լինել դրա համար:

-Կարողանում է «ոչ» ասել նրան, ինչն իրեն համապատասխան չէ:

-Կարողանում է իմաստնություն դրևորել և տեսնել իր գործողությունների հեռանկարները:

-Կարողանում է սխալների համար ներել մերձավորներին:

-Կարողանում է ինքն իրեն ներել գործած սխալների համար:

-Կարողանում է ներողություն խնդրել, երբ որևէ մեկին ցավ է պատճառում:

-Կարողանում է արտահայտել իր բոլոր՝ թե լավ, թե վատ, զգացմունքները՝ շրջապատողներին անվնաս եղանակով:

-Կարողանում է սպասել և ազատ թողնել:

-Սիրում է մենակ մնալ և միշտ գիտի, թե ինչով զբաղվել:

-Ուիշների վրա չի գցում իր կյանքի պատասխանատվությունը, չի փորձում ուրիշների համար Աստված դառնալ:

-Երբ նրան ինչ-որ բան դուր չի գալիս, փոխում է հենց իրեն՝ գիրակցելով, որ այդպես ավելի արդյունավետ է:

-Կարողանում է ընտրություն կատարել՝ ամեն անգամ առանձնացնելով գլխավորը և մերժելով ավելորդը:

-Կիսվում է աշխարհի հետ իր կարողություններով՝ առանց հետին մտքերի:

-Իրեն լիովին ընդունում է այնպիսին, ինչպիսին կա:

-Գիտե, որ կյանքը քաղցր մեղր չէ, ուստի կարողանում է դժվարություններն արժանապատվորեն հաղթահարել:

-Գիտե կյանքի իմաստը և այն, թե ինչու է այդ կայնքն իրեն տրված: Հմարավոր է՝ հենց դա է նրան թույլ տալիս հաղթահարել դժվարությունները:

 600x580

Լինել այսպիսի կնոջ կողքին՝ հաճույք է: Եվ սա չի վերաբերվում միայն տղամարդկանց: Առաջին հերթին՝ հենց իր համար:

Այդպիսի ամբողջական կերպար ձեր մեջ երկու շաբաթում չի ձևավորվի: Նույնիսկ մեկ տարին բավարար չէ: Դա բավականին խորքային աշխատանք է, երկար ճանապարհ: Եվ կախարդական հաբ էլ գոյություն չունի: Հնարավոր չէ մի օր քնից արթնանալ այդպիսին՝ որքան էլ մեծ լինի կարճելու նպատակին հասնելու ճանապարհը:

Հասունությունը չի կարելի ժառանգել, այն անհնար է ներս «ընդունել»: Հասունությունը գալիս է ապրելով: Կյանքի անցած ճանապարհով, սեփական յուրահատկության գիտակցումով: Հասունությունը գալիս է կենսափորձով:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին