17.10.2019
14.10.2019
Գեղեցկության սրահներ
Առողջ ապրելակերպ
Պլաստիկա բոտոքս
Դաջվածքի սրահներ
Սպա և մերսում
Ամառային մթերքներ գեղեցիկ մաշկի համար
17.07.2019
Ամռան ամսիներին մաշկի անթերի տեսք ապահովելու համար հարկ է, օրինակ՝ խորոված համտեսելուց առաջ մի փոքր երկար մտածել: Մաշկը մարմնի ամենամեծ օրգանն է և առաջինն է ջրազրկման կամ սնուցման պակասի արդյունքում վնասներ կրում: Բարեբախտաբար, ամառն իր հետ նաև այնպիսի մրգեր ու բանջարեղեն է բերում, որոնց օգնությամբ կարող եք թե ջրազրկումից խուսափել, թե սնուցիչների անհրաժեշտ պաշար ստանալ:
Հատապտուղներ
Նշանակություն չունի, թե հատապտուղներից որն եք նախընտրում. այն մաշկի համար «գերսնունդ» է համարվում: Ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ կնճիռներից և վաղաժամ ծերացման նախանշաններից խուսափելու համար, հատկապես՝ հապալասի բաղադրության մեջ առջկա հակաօքսիդանտների շնորհիվ, կարող եք ապահովագրել ձեր մաշկը անցանկալի փոփոխություններից և ամռանը թարմ տեսք ապահովել:
Գազար
Շատերը գիտեն, որ այս բանջարեղենը տեսողությունը պահպանելու համար հրաշալի միջոց է համարվում, բայց որ կարող է նաև մաշկը գերտաքացումից փրկել, քչերին է հայտնի: Օրգանիզում գազարի մեջ առկա բետա-կարոտինը A վիտամինի է վերածվում, ինչը մաշկի խոնավությունը պահպանող կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Գազարը նաև C վիտամինով է հարուստ, որի օգնությամբ մաշկին ճկունություն ու փափկություն հաղորդող կոլագեններ են ձևավորվում:
Մանգո
Այս համեղ միրգն ավելի քան 20 վիտամին և միներալներ է պարունակում: Խոսքը, մասնավորապես՝ բետա-կարոտինի մասին է, որը մրգի նարնջագույն երանգն է ապահովում, իսկ մարդու օրգանիզմում` A վիտամինի վերածվելով, ակնեի առաջացում կանխարգելում: Մանգոն նաև օրգանի շերտազատումն ու երիտասարդացումն ապահովող ալֆա-հիդրօքսիլաթթվով է հարուստ:
Վարունգ
Գրեթե 95 տոկոս ջրի բաղադրություն ունեցող այս բանջարեղենը ջրազրկման դեմ հրաշալի միջոց է համարվում: Եթե վարունգի սիրահար չեք, կարող եք շերտերով մաշկի վրա շարել` այդ կերպ ավելի մեծ օգուտ քաղելով: Այն ասկորբինաթթվով և հակաօքսիդանտներով է հարուստ, որոնց օգնությամբ կարող է աչքերի տակ առաջացող մուգ շրջանակների դեմ պայքար մղել: Վարունգի զովացուցիչ ազդեցությամբ կարելի է նաև ուժեղ արևայրուքից վերականգնումն արագացնել:
Ցիտրուսային մրգեր
C վիտամինով և ամինաթթուներով հարուստ գրեյփֆրութը, նարինջը, լիմոնն ու լայմը հրաշալի խթանիչներ են մաշկի առողջության համար: Այս մրգերը կարևոր դերակատարում ունեն մաշկին ճկունություն և փափկություն հաղոդող կոլագենի արտադրության գործում: Միևնույն ժամանակ դեմքի խնամքի համար նախատեսված միջոցները հաճախ C վիտամին են պարունակում կնճիռներից խուսափելու և առաձգականություն պահպանելու համար:
Ֆերմենտավորված սնունդ
Այսպիսի ուտեստների մեջ առկա հզոր պրոբիոտիկների օգնությամբ կարելի է մարսողությունը կարգավորել, ինչն էլ իր հերթին ակնեից և այլ մաշկային հիվանդություններից հեռու կպահի: