Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Կատարյալ լողազգեստ՝ ըստ կազմվածքի

Կատարյալ լողազգեստ՝ ըստ կազմվածքի

19.07.2019

Արձակուրդների եռուն շրջանն է և հարկ է գտնել կատարյալ լողազգեստ։ Ներկայացնում ենք կազմվածքների հիմնական տիպերը և դրանց համապատասխան լողազգեստները։

Շատերը ծովափնյա հանգիստը հետաձգում են լավագույն օրերին, միայն այն բանի համար, որ ամաչում են իրենց մարմնից և լողազգեստով անհարմար են զգում։

Շտապենք հաստատել․ ցանկացած տիպի կազմվածքի համար լուծում գոյություն ունի, ավելի ստուկգ՝ հետևյալ հինգի․


А - լայն կոնքեր, նեղ ուսեր,
Т - լայն ուսեր, նեղ կոնքեր,
О - թմբլիկ կառուցված, լայն չընդգծված գոտկատեղ,
Н- Կոնքերը, իրանը և կուրծքը մեկ մակարդակի վրա,
Х- նեղ իրան, ուսերը և կոնքերը նույն մակարդակի վրա։

Եվ այսպես․

600x580

A տիպ

Որպեսզի հավասարակշռություն ստեղծվի ուսերը և կոնքերը տեսողականորեն պետք է մեկ մակարդակի վրա լինեն։ Հետևապես պետք է խուսափել ցանկացած «ծանրաբեռնումից» ներքևի հատվածում՝ կողքից կապիչներ, գոտի՝ գոտկատեղին։ Վերին հատվածում ընդհակառակը, կարելի է ընտրել կոնտրաստային գույներ, ինչպես նաև դեկորներով կամ բաց ուսերով, որպեսզի ավելացվի շեշտը վերին մասի վրա։ Խորհուրդ է տրվում նաև ուշադրություն դարձնել բարձր վարտիքին՝ դրանք տեսողականորեն ընդգծում են ուրվագծերը և կոնքերն ավելի հավաք են դարձնում։

600x580

T տիպ

Հավասարակշռության համար լողազգեստի ներքին հատվածն ընտրեք կապիչներով կամ հավելյալ դետալներով, ընդորում՝ վառ գույներով։ Ինչ վերաբերվում է վերին հատվածին, ապա նաընտրելի են լայն թելիկներովը։ T տիպի համար լավ ընտրություն է նաև միացյալ լողազգեստը։

600x580

Օ տիպ

Պլյուս չապի կանանց համար կատարյալ ընտրություն է առանձին ռետրո լողազգեստը՝ բարձր վարտիքով և միացյալ լողազգեստը՝ կրծերի պահիչներով։ Խորհուրդ է տրվում խուսափել խոշոր պատկերներից, ինչպես նաև կապիչներից, բարակ թելիկներից և մինի բիկինիից․ այս ամենը կազմվածքն ավելի են խոշորացնում։

600x580

H տիպ

Անցումային գծեր ստեղծելուն կօգնի միացյալ լողազգեստը՝ կողքերից բացվածքներով, ինչպես նաև երկրաչափորեն ճիշտ ընտրված նախշազարդը, որը տեսողականորեն կնեղացնի գոտկատեղը։ H տիպին նույնպես հարմար է բարձր տաբատը։ Խորհուրդ է տրվում խուսափել դասական միացյալ լողազգեստներից՝ առանց իրանի մասում հատուկ հավելումների․ այդպիսի լողազգեստով բոլոր թերություններն ակնհայտ կլինեն։

600x580

X տիպ

Նկան կազմվածքով կանանց բախտն ամենաշատն է բերել․ նրանց սազում է ամեն ինչ։ Միակ հարցը մնում է անհատական հարմարավետությունը և երանգի ճիշտ ընտրությունը։

600x580

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին