Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 29-օգոստոսի 4-ը 2019 թ․

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 29-օգոստոսի 4-ը 2019 թ․

31.07.2019

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 29-օգոստոսի 4-ը. Խոյ

Զգացմունքային-հոգեբանական առումով դժվար ժամանակ է: Մեծ ջանք կպահանջվի պահպանելու համար ձեր աշխատանքային կորովը: Ոչ մի դեպքում մի հանձնվեք և մի հուսահատվեք, նույնիսկ, եթե թվում է, թե ամբողջ աշխարհը դեմ է ձեզ: Լողացեք հոսանքի դեմ, և այդ ժամանակ հաջողության կհասնեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 29-օգոստոսի 4-ը. Ցուլ

Բարձր տրամադրությունը և աննախադեպ եռանդը ձեզ կուղեկցեն այս ամբողջ ժամանակահատվածում: Թերևս, հենց այժմ ճակատագիրը հաջողությամբ կկարգավորի անձնական կյանքի և սիրային խնդիրները: Գործերը լավ կընթանան մասնագիտական առումով, մանավանդ, եթե դրանք կապված են ստեղծագործական աշխատանքի հետ: Կարևորը՝ չկորցնեք ինքավստահությունը:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 29-օգոստոսի 4-ը. Երկվորյակ

Դժբախտաբար, կյանքի գրեթե բոլոր ոլորտներում հանգամանքները ձեր օգտին չեն լինի: Իմաստ չունի հասնել ցանկալիին, քանի դեռ հիմնովին չեք որոշել, թե իննչ է ձեզ համար գլխավորը: Հարկավոր է վերանայեք ձեր որոշ համոզմունքները մարդկանց հետ հարաբերությունների վերաբերյալ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 29-օգոստոսի 4-ը. Խեցգետին

Կարող եք մի փոքր հանգստանալ: Առաջին ջութակի դերը ձեր բոլոր գործերում կվերցնեն սիրելիները, հարազատները և մտերիմ մարդիկ: Մի խանգարեք նրանց խորհուրդներով ու հուշումներով: Եվ, առհասարակ, ընդունեք կողքից դիտորդի, երախտապարտ ունկնդրի և այլ մարդկանց տաղանդը գնահատողի դերը:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 29-օգոստոսի 4-ը. Առյուծ

Ուշադրություն դարձրեք առողջությանը: Չի կարելի գերբեռնված լինել թե մտավոր, թե ֆիզիկապես: Ցանկալի է, որ այս շաբաթ կես ծանրաբեռնվածությամբ աշխատեք: Ցանկալի է նաև հետաձգել ֆինանսական խնդիրների լուծումը, հատկապես, եթե դրանք կապված են ամուսնու, գործընկերների կամ գարծարար այլ անձանց հետ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 29-օգոստոսի 4-ը. Կույս

Եթե հաշվի չառնեք ներքին մանր թյուրըմբռնումները, ապա շաբաթվա գրեթե ամբողջ երկրորդ կեսը ձեզ լիովին երջանիկ կզգաք: Կան աստղային նախադրյալներ՝ սիրո և ընտանեկան կյանքի հետ կապված նվիրական ցանկությունների իրականացման համար: Հնարավոր են նաև մասնագիտական հաջողություններ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 29-օգոստոսի 4-ը. Կշեռք

Սպասվում է լարված և զբաղված շաբաթ: Հնարավոր է, որ ստիպված լինեք ժամանակի պակաս զգալ կյանքի բառացիորեն բոլոր ճակատներում: Ժամանակը էապես չի բավականացնելու: Հետևաբար, ցանկալի է ճիշտ առաջնահերթություններ ընտրել և միանգամից չզբաղվել ամեն ինչով: Օրինակ ՝ աշխատանքային հարցերը կարող են սպասել:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 29-օգոստոսի 4-ը. Կարիճ

Կա մեծ հավանականություն, որ գործնական բոլոր հարցերը կդանդաղեն, իսկ անձնական կյանքը կդադարի: Խուճապի մի մատնվեք: Սա պլանավորված հանգստություն է: Դուք պետք է միառժամանակ մենակ մնաք: Լավ է արձակուրդ վերցնել, լրջորեն զբաղվել արտաքինով և առողջությամբ: Փորձեք գոնե մի քանի օր քաղաքից դուրս գնալ դեպի բնություն գիրկը:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 29-օգոստոսի 4-ը. Աղեղնավոր

Այս ժամանակահատվածում ձեր գրավչությունը զգալիորեն կաճի, և կավելանա անձնական հմայքը: Մեղք է չօգտվել այդ հանգամանքից: Ցանկացած հարց հեշտությամբ կլուծվի, և թվացյալ բարդ գործերն արագ կկարգավորվեն: Այսպիսով միացրեք ձեր հմայքը և ոչ ոք ոչ մի բանում ձեզ չի համարձակվի մերժել:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 29-օգոստոսի 4-ը. Այծեղջյուր

Սպասվում են բազմաթիվ անակնկալներ և նվերներ, որոնք, անշուշտ, կուրախացնեն ձեզ: Օգոստոսի 2-ից սկսած, ստիպված կլինեք անընդհատ ուշադրության կենտրոնում լինել: Հետևաբար ժամանակ վերցրեք ինքներդ ձեզ պատշաճ կարգի բերելու համար: Ուշադիր մտածեք ձեր զգեստապահարանի մասին, մի անտեսեք դիմահարդարումը: Հնարավոր է ճակատագրական հանդիպում:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 29-օգոստոսի 4-ը. Ջրհոս

Ժամանակն է զբաղվել ֆինանսական գործերով և վերանայել ընտանեկան բյուջեն: Կլինեն գերազանց հնարավորություններ եկամուտների աճի համար: Կարող են հայտնվել պարտապաններ, որոնցից վաղուց հույսներդ կտրել էիք: Հնարավորություն կա նաև, որ ինչ-որ մեկը ձեզ ների հին պարտքը:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 29-օգոստոսի 4-ը․ Ձկներ

Սպասվում են հետաքրքիր ծանոթություններ և հանդիպումներ, ուղևորություններ գործնական ու անձնական հարցերով, շատ օգտակար և հաճելի հանդիպումներ: Իրադարձությունները կզարգանան արագ և անկանխատեսելիորեն: Որպեսզի չվախեցնեք հաջողությանը, մի պլանավորեք որևէ բան, լուծեք խնդիրները, երբ դրանք կծագեն, գնացեք հոսքին համընթաց:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին