Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Ի՞նչ դիմակներ կարելի է պատրաստել անանուխով

Ի՞նչ դիմակներ կարելի է պատրաստել անանուխով

01.08.2019

Մեզնից ո՞վ չի սիրում անանուխի անուշ ու թարմացնող բույրը, որը բավականին թեթեւացնող եւ հանգստացնող ազդեցություն ունի։ Բայց այս խոտաբույսի բույրը վայելելուց զատ, կարելի է նաեւ օգտակար ու համեղ թեյ եւ անգամ դեմքի մաշկի համար նախատեսված դիմակներ պատրաստել, որոնք դեմքին հարթ, փափուկ ու առաձգական տեսք կհաղորդեն։

Անանուխով պատրաստվող դիմակները կարող են տոնուսը բարձրացնող ազդեցություն ունենալ դեմքի մաշկի վրա՝ վերացնելով բորբոքումներն ու քորը։ Այսպիսով՝

Անանուխով դիմակ. պատրաստման եղանակը

Անհրաժեշտ է մեկ բաժակ եռացրած ջրի մեջ լցնել մեկ թեյի գդալ չորացրած անանուխ ու երեք թեյի գդալի թարմ անանուխ եւ թողնել մոտ քառասուն րոպե։ Թուրմը պատրաստվելուց հետո, անհարժեշտ է այն զտել եւ հեռացնել անանուխի տերեւները։

Այնուհետեւ թուրմի մեջ հարկավոր է ավելացնել այնքան օսլա, որպեսզի շիլայանման զանգված ստացվի։ Դիմակը պատրաստ է. արդեն կարելի է քսել դեմքին եւ 25 րոպե անց լվանալ այն սառը ջրով։

Բացի դիմակներից, անանուխով կարելի է նաեւ դեմքը մաքրող լոսյոն պատրաստել։

Անհարժեշտ է անանուխի տերեւներն ու ծաղիկները խառնել երիցուկի, մեղվախոտի, արոսենու խոտաբույսերի հետ եւ երկու բաժակ եռացրած ջուր լցնել։ Ստացված զանգվածը պետք է 25 րոպե եփել մարմանդ կրակի վրա, ինչից հետո մոտ 20 րոպե թողնել, որ սառչի։ Հաջորդ քայլով հարկավոր է քամել լուծույթը եւ մի քանի գդալ գլիցերին ավելացնել։ Լոսնյոնն արդեն պատրաստ է. խորհուրդ է տրվում լոսյոնը քսել երեկոյան ժամերին՝ քնելուց առաջ։

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին