Գեղեցկության սրահներ
Առողջ ապրելակերպ
Պլաստիկա բոտոքս
Դաջվածքի սրահներ
Սպա և մերսում
Նիհարեցնող դետոքս ըմպելիք՝ խնձորով և դարչինով
De-tox-ը օրգանիզմի մաքրումն է շլակներից և տոքսիններից։ De-tox-դիետա բառակապակցությունը արդեն նորություն չէ նրանց համար, ովքեր նախընտրում են ճիշտ սնունդ և հետևում կազմվածքին։
Կուլինարիայում խնձորի և դարչինի համադրությունը դասական է համարվում։ Այս համադրությունը շատ հաջողված է՝ այն օգտագործվում է թե հիմնական ճաշատեսակներում, թե աղանդերներում և ըմպելիքներում։
Ի դեպ, դարչինն այն բնական համեմունքներից է, որը հանդես է գալիս ճարպերի այրման դերում և պարունակում է բազմաթիվ վիտամիններ, մասնավորապես С, РР, А, ինչպես նաև B խմբի։
Իսկ դարչինի համադրությունը խնձորի հետ ոչ միայն համեղ, այլև չափազանց օգտակար է։
Ցանկության դեպքում առաջարկվող ընպելիքում կարելի է սառույց ավելացնել։
100 գրամ ըմպելիքում՝ 41 Կկալ է։
Բաղադրիչները
- Թարմ խնձոր՝ 2 հատ
- Ջուր՝ 1 լիտր
- Կիտրոն՝ ½ հատ
- Աղացած դարչին՝ 1 թեյի գդալ.
- Մեղր (ըստ ցանկության)՝ 1 թեյի գդալ։
Պատրաստման եղանակը
- Խնձորները լվացեք, հեռացրեք միջնամասը։
- Կտրատեք բարակ կտորներով։
- Ջրով լցված սափորի մեջ ավելացրեք խնձորի կտորները, կես կիտրոնի քամած հյութը, մեկական գդալ դարչինը և մեղրը։
- Մատուցելուց առաջ ընպելիքը սառեցրեք`1 օր պահելով սառնարանում։