Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Ինչպես փոխել կյանքը 180 աստիճանով․ 9 խորհուրդ

09.08.2019

Ներկայացնում ենք կյանքի հիմնական իմաստնություններ, որոնք օգտակար կարող են լինել նրանց համար, ովքեր երազում են փոփոխությունների մասին։

Ավելի լավ է ինչ-որ կերպ սկսել, քան ընդհանրապես ոչինչ չանել

Շատ հաճախ մենք չենք սկսում ինչ-որ բան անել ՝ սպասելով կատարյալ պայմանների: Վատ նորություններ. դրանք դժվար թե գան, և մեկ ուրիշը կիրականացնի ձեր գաղափարները, իսկ կյանքը կանցնի կողքով: Պարզապես պետք է ընդունեք, որ բոլորը ինչ-որ բանից են սկսում: Լավագույն նախագծերը հաճախ սկսվում են զրոյից: Ձախ ոտքից սկսելը ամոթ չէ, ամոթն ընթացում չկատարելագործվելն է:

Վախենալի է բոլորի համար․ աչքը վախեցած է՝ ձերքերը գործում են

Իրականում գոյություն չունեն գեհզոր մարդիկ. բացարձակապես բոլորը վախենում են փոփոխությունից, նույնիսկ նրանք, ովքեր արդեն մեկ անգամ փորձել են: Ինչպե՞ս հաղթահարել վախը: Ոչ մի կերպ: Ուղղակի գործել է պետք: Եթե դուք ընդամենը 2%-ով ավելի համարձակ եք, քան մյուսները, դուք արդեն առջևում եք: Ամենահեաքրքիրը սկսվում է այնտեղ, որտեղ վախենալի է:

Կարևորը հաջողակ լինելը չէ, այլ երջանիկ լինելը

600x580

Այն աշխարհում, որտեղ իշխում է հաջողությունը, ամեն ինչ քիչ թե շատ պարզ է. յուրաքանչյուր մարդ հաջողության իր չափանիշներն ունի, բայց դրանք բավականին ակնհայտ են և հաշվարկելի: Սակայն, եթե նայեք՝ որքան հարուստ և հայտնի մարդիկ կան, որ իրենց ամբողջովին դժբախտ են զգում: Ստացվում է, որ հաջողությունն ու երջանկությունը բոլորովին տարբեր բաների են. երջանկությունը միաժամանակ թե պարզ է, թե բարդ: Երջանկությունը ընտրություն է, և միայն դուք կարող եք պատասխանատվություն վերցնել ձեր կյանքի համար և ընտրել երջանիկ լինելու ուղին: Ոչ ոք ձեզ չի դարձնի այդպիսին, եթե դուք ինքներդ դա չցանկանաք:

Մի ընկիր ուրիշի նպատակների հետևից

Ինչ-որ չափով, մենք բոլորս մեր շրջապատի պատանդն ենք: Ինչպես լավ, այնպես էլ վատ իմաստով: Հաջողակ ընկերները հաճախ դրդում են զարգանալու և ինքնակատարելագործվելու: Բայց միշտ էլ կարելի ընկնել հետապնդումների ծուղակի մեջ՝ գնալով ուրիշների նկրտունմերի հետևից: Ավելի հեշտ է կողմորոշվելն ուրիշի կյանքի փորձով, քան փորձել սեփականը կառուցել: Այնուամենայնիվ, բոլորն ունեն իրենց նպատակները և երջանկության ընկալումը նույնպես: Դուք կարող եք անցկացնել ձեր կյանքը ուրիշներին ապացուցելով, որ շատ բանի ունակ եք: Բայց ո՞վ, եթե ոչ դուք, պետք ի կատար ածեի ձեր երազանքը:

Ունակությունները և տաղանդը ի հայտ են գալիս միայն գործունեության ընթացքում

Պառկել բազմոցի վրա և անընդհատ մտածել, թե մի օր շատ լավ կլիներ հրաժարվել չսիրած գործից և վերջապես ինչ-որ լավ գործ անել ՝ ինքնախաբեություն է: Դուք կարող եք հենց հիմա սկսել անել այն, ինչ սիրում եք: Մի կտրեք թելերը, քիչ-քիչ արեք՝ գործից հետո գնացեք սովորելու, փորձառություն անցեք ձեր երազանքի ընկերությունում և արձակուրդն այնտեղ անցկացնեք. մի՛ գնացեք դեպի դատարկություն: Ինչպե՞ս իրական պատկերացում կազմել այն մասին, թե գործնականում ինչ է ներկայացնում ձեր պատրանքային երազը: Փորձեք: Իսկ ի՞նչ անել, եթե հանկարծ դուր չգա: Ի՞նչ անել, եթե բախվեք կոշտ իրողությանը և պարզվի, որ դուք ուզում էիք բոլորովին այլ բան: Փորձեք:

Արա այն, ինչ քեզ հոգեհարազատ է

Երջանիկ զգալու համար հարկավոր է անել այն, ինչ դուր է գալիս: Ինչպե՞ս գտնել այն: Հետևեք ինքներդ ձեզ, լսեք ձեր ներքին ձայնը և տեսեք, թե ինչն է արձագանք գտնում ձեր մեջ: Սա միակ միջոցն է՝ հասկանալու համար, թե ինչ է իրականում ձեզ հարկավոր և որ ուղղությամբ պետք է շարժվել:

Մի սպասեք, որ երազանքի իրականացումից հետո կյանքն ավելի հեշտ կլինի

600x580

Մեզ բոլորիս թվում է, որ ամենադժվարը երազանքին հասնելն է՝ դառնալ դերասանուհի, գրող, նկարիչ (փոխարինեք ձեր վարկածով): Սակայն, մի կարծեք, որ ձեր երազանքին հասնելուց հետո վերջապես կթեթևանաք․դժվար է ոչ միայն «անցումը»: Ապրելը կդառնա շատ ավելի դժվար, քանի որ կմեծանա պատասխանատվությունը: Երբ դուք ապրում եք ձեր սովորական կյանքով և երազում ամեն ինչ մի օր փոխելու մասին, դուք կարծես սևագիրն եք գրում: Այնուամենայնիվ՝ խիզախե՞լ եք իրականացնել ձեր երազանքը: Պատրաստվեք նրան, որ կյանքը դառնալու է շատ ավելի ավելի հետաքրքիր, բայց նաև շատ ավելի դժվար․ այլևս պահեստային թուղթ չկա:

Դադարիր կոշմնորոշվել շրջապատի կարծիքներով

Որքան մարդ, այնքան շատ կարծիք. մեկը կասի, որ դոքւ լրիվ միջակություն եք, մյուսը կտեսնի աստղային ունակություններ: Եթե միշտ լսեք ուրիշների կարծիքները, ապա երբեք ոչինչ չեք կարող անել: Ընդհանուր վերցված՝ ոչ մեկին էլ չեն հետաքրքրում ձեր խնդիրները, քանի որ բոլորը միայն զբաղված են իրենցով և իրենց գործերով: Բոլորին դուր գալ գործնականում անհնար է: Ձեր ուժերն ու ժամանակը ծախսեք նրանց վրա, ովքեր ձեզ համար կարևոր են և ինչը կարևոր է:

Ռիսկի գնացեք․ ե՞րբ, եթե ոչ հիմա

Ժամանակից առաջ մի ընկեք․ամեն ինչ իր ժամանակն ունի: Բայց հիշեք, որ տարիների հետ ավելի դժվար է դառնում համարձակ լինելը. կյանքի փորձի հետ մեկտեղ, երկրաչափորեն աճում է նաև պատասխանատվությունը։ Հետևաբար, չկա ավելի լավ ժամանակ որոշելու ինչ-որ բան անել, քան ներկան է: Կարևորը ձեր մտքերը ճիշտ և հստակ ձևակերպելն է: Եվ զգույշ եղեք ցանկությունների մեջ, դրանք իրականանալու հատկություն ունեն:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին