Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 2-8-ը 2019 թ․

02.09.2019

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 2-8-ը. Խոյ

Երիտասարդ սերունդը լիովին դուրս կգա վերահսկողությունից: Եթե ունեք երեխաներ, համբերություն ձեզ: Միայնակ Խոյերը կարող են հաճելի ծանոթություն ունենալ, բայց միայն այն դեպքում, եթե իրենք տրամարվեն դրան: Հնարավորինս շատ ժամանակ անցկացրեք մաքուր օդում:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 2-8-ը. Ցուլ

Սթրեսը և անհանգստությունն այն են, ինչերն այժմ կարող են ձեզ մտահոգել: Փորձեք նվազագույնի հասցնել ձեր հուզմունքը: Այս ժամանակահատվածում հանդիպումները կլինեն ծայրաստիճան հաճելի, իսկ որորշները, նույնիսկ, նշանակալի: Մի մերժեք հյուր գնալու հրավերները՝ հետաքրքիր կլինի:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 2-8-ը. Երկվորյակ

Եթե այս օրերին ինչ-որ մեկի հետ վիճեք, փորձեք հնարավորինս արագ հաշտություն հաստատել: Ձգձգված հակամարտություններն այժմ անօգուտ են: Աշխատավայրում ձեզ կարող են նոր մարտահրավեր հրամցնել: Նախքան համաձայնելը կշռադատեք կողմերն ու դեմերը: Հանգստյան օրերին ավելի շատ հանգստացեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 2-8-ը. Խեցգետին

Մի հուսահատվեք, եթե հիմա ինչ-որ բան այնպես չստացվի, ինչպես կցանկանայիք: Շուտով կհասկանաք. ամեն ինչ դեպի լավն է գնում: Անձնական կյանքում դուք պետք է ուշադրիր լինեք. շրջապատում բազմաթիվ անազնիվ տղամարդիկ կան: Ընտրություն կատարելուց առաջ հարյուր անգամ մտածեք: Ժամանակահատվածը բարենպաստ է գործնական հանդիպումների համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 2-8-ը. Առյուծ

Փողերը, որ այլևս ստանալու հույս չունեիք, անսպասելիորեն կստացվեն: Ծախսեք դրանք մտածված: Հնարավոր է ձեզ սպասում են ուղևորություններ, որոնք նախկինում չէին պլանավորված: Համաձայնեք, հատկապես, եթե խոսքը վերաբերում է հանգստանալուն: Ավելի լավ է այս պահին ձեռնպահ մնալ դիետաներից՝ առողջությունը կարող է վատանալ:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 2-8-ը. Կույս

Ինչու՞ սիրելիի համար ռոմանտիկ անակնկալ չմատուցել: Նա, անշուշտ, կգնահատի դա: Այս ժամանակահատվածում կարող է հայտնվել անցյալից մի անձնավորություն, որը զգացմունքների փոթորիկ կառաջացնի: Պահպանեք ինքնատիրապետումը: Հանգիստն այժմ ավելի լավ է ակտիվ անցկացնեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 2-8-ը. Կշեռք

Արդյունավետ ժամանակահատված է: Ընդ որում, տանը դուք շատ բան չեք հասցնի անել, բայց աշխատանքի վայրում՝ կկատարեք ամեն ինչ: Կանխիկ գումարով պարգևատումներն իրենց սպասեցնել չեն տա: Աստղերը ձեզ խորհուրդ են տալիս հիմա ավելի շատ աշխատել հողի հետ: Դա կբերի խաղաղություն և հանգստություն:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 2-8-ը. Կարիճ

Այս ժամանակահատվածում ձեզ հաճելի փոփոխություններ են սպասում: Ոչ մի զարմանալու բան չկա. դուք իսկապես արժանի եք դրան: Շաբաթվա վերջին սիրելիի հետ հարաբերություններում շրջադարձային պահ կարող է լինել: Վերանայեք հարաբերությունները և ձեր դերը դրանց մեջ:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 2-8-ը. Աղեղնավոր

Ձեզ կթվա, թե ոչինչ չեք հասցնում: Սա մասամբ ճիշտ է: Հավաքեք ձեզ: Երեխաները կարող են սովորականից ավելի մեծ ուշադրություն պահանջել: Պատրաստ եղեք որոշ գործեր հետաձգել: Առողջության հարցերում ավելի լավ է ապահովագրվել: Ռիսկի տակ են կոկորդը և ականջները:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 2-8-ը. Այծեղջյուր

Կյանքում կատարվելիք փոփոխությունները, որոնց հետ մեծ հույսեր էիք կապում, ավելի լավ է հետաձգել․ ոչ բարենպաստ ժամանակահատված է: Աշխատանքի վայրում հնարավոր է թյուրըմբռնում գործընկերների հետ: Փորձեք չերկարաձգել հակամարտությունը, հակառակ դեպքում հետագայում դժվար կլինի վերականգնել հարաբերությունները:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 2-8-ը. Ջրհոս

Մի ստանձնեք ավելին, քան կարող եք անել: Սովորեք պատվիրակել, որպեսզի չթերանաք։ Զգույշ եղեք գումար ներդնելիս՝ դրանց մի մասը կարող է անհաջող լինել: Հանգստյան օրերերին քաղաքից դուրս գնացեք: Դա լավագույն լուծումը կլինի:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 2-8-ը․ Ձկներ

Այն ծրագրերը, որոնք կազմել եք այս ժամանակահատվածի համար, գուցե չիրականան: Գործին կխանգարեն մտերիմները: Լուրջ վերաբերվեք այն ֆինանսական առաջարկներին, որոնք այժմ կարվեն ձեզ: Անձնական կյանքում, ընդհակառակը, ավելի քիչ մտածեք և ավելի շատ զգացեք:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին