Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 9-15-ը 2019 թ․

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 9-15-ը 2019 թ․

09.09.2019

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 9-15-ը. Խոյ

Լավ ժամանակահատված է նոր նախաձեռնությունների համար, հատկապես մասնագիտական և ֆինանսական ոլորտներում: Այնուամենայնիվ, դրա համար բոլոր հարցերում դուք պետք է ղեկավարը լինեք՝ ապավինելով բացառապես ինքներդ ձեզ: Արտաքին օգնությանը դիմեք միայն ծայրահեղ դեպքերում, ընդ որում՝ միայն մտերիմներին:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 9-15-ը. Ցուլ

Անհանգիստ և հոգսաշատ ժամանակ է: Ձեզ հավանաբար կտանջեն կասկածները: Կշեռքի մի նժարին կդրվեն կարիերան և սոցիալական հաջողությունները, մյուսում՝ սերը և ընտանեկան բարեկեցությունը: Ստիպված կլինի նախապատվությունը տալ որևէ մեկին: Որոշումներ կայացնելիս ապավինեք միայն ձեր սիրտին:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 9-15-ը. Երկվորյակ

Գալիք շաբաթվա նշանաբանն է. «Ռիսկը ազնիվ գործ է»: Դուք կունենաք հաջողության գերազանց հնարավորություններ այն ամենում, ինչ կնախաձեռնեք: Ակնկալվում են ճակատագրական փոփոխություններ, որոնք կվերաբերվեն ֆինանսներին, սիրուն և ընկերությանը: ճիշտ է, հարկ կլինի վերանայել ձեր որոշ համոզմունքներն ու արժեքային առաջնահերթությունները:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 9-15-ը. Խեցգետին

Մի՛ ստեղծեք խոշոր աշխատանքային ծրագրեր, ապահով հեռավորություն պահեք սիրելիների և ընկերների հետ հարաբերություններում: Այս շրջանում լավագույնը ձեր ֆիզիկականի մասին հոգ տանելն է և հոգեկան առողջությունը:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 9-15-ը. Առյուծ

Այժմ կյանքի բոլոր ոլորտներում հաջողությունը մեծապես կախված է ձեր գործունեությունից: Հետևաբար, գործե՛ք: Մի վախեցեք սխալվելուց և վրիպելուց: Հետևեք սկզբունքին. «Փորձը՝ փորձանք չէ»: Հոյակապ ժամանակ է դրսևորելու ինքներդ ձեզ ինչպես աշխատավայրում, այնպես էլ սիրո մեջ: Մի քաշվեք ձեր զգացմունքներն ազատ արտահայտելուց:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 9-15-ը. Կույս

Փորձեք ապրել այստեղ և հիմա: Այս շաբաթվա համար ոչինչ մի պլանավորեք, քանի որ դրանք հաճախ կարող են փոխվել ձեր վերահսկողությունից դուրս պատճառներով: Հնարավոր են բազմաթիվ ուղևորություններ ինչպես անձնական, այնպես էլ աշխատանքային գործերով: Պարզապես մի մոռացեք հանգստանալ: Ձեզ ուրախացրեք սպա գործընթացներով և նոր սանրվածքով:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 9-15-ը. Կշեռք

Կլինի շատ էներգիա, և որպեսզի ձեզ հիանալի զգաք, այն պետք է օգտագործվի նախատեսված նպատակներով: Լավ կլինի զբաղվելք ընտանեկան խնդիրներով, որոնք հետաձգվել էին մինչև ավելի լավ ժամանակներ: Իսկ ազատ կանայք մեծ հնարավորություն ունեն վերջապես և անդառնալիորեն կորցնելու իրենց ազատությունը:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 9-15-ը. Կարիճ

Բոլոր իմաստով ստեղծագործական շրջան է սպասվում: Դուք բառացիորեն լողալու եք մերձավորների, ընկերների ու ընկերուհիների սիրո մեջ: Եվ այս ամենը կօգնի ձեզ հաջողությամբ հաղթահարել այն դժվար առաջադրանքները, որոնք պետք է լուծվեն աշխատավայրում: Աստղերը երիտասարդ աղջիկներին խոստանում են ռոմանտիկ ծանոթություն:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 9-15-ը. Աղեղնավոր

Ճակատագրական փոփոխություններ չեն սպասվում, բայց այն, ինչ տեղի կունենա այս օրերին, ձեզ կստիպի մտածել: Պատճառը կլինի սիրելիի անսպասելի բացահայտումը կամ երեխայի արարքը: Այս ժամանակահատվածում լավ է մտածել այն մասին, թե դուք նույնպե՞ս կառչել եք ձեր սեփական շահերից, և մոռացել հարազատների մասին:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 9-15-ը. Այծեղջյուր

Այծեղջյուրի նշանի տակ ծնվածների համար այս շաբաթվա հիմնական իրադարձությունները կսկսվեն աշխատանքի ընթացքում: Ձեզ տրված է գործողության լիակատար ազատություն ամեն ինչի մեջ, անկախ նրանից, թե ինչ եք նախաձեռնել: Այն ամենը, ինչ ցանկանում եք, կկատարվի ըստ պահանջի: Փորձեք պատշաճ կերպով տնօրինել այս նվերը: Շատ բան մի ցանկացեք ու հաշվի առնեք մերձավոր մարդկանց հետաքրքրությունը:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 9-15-ը. Ջրհոս

Աստղագուշակն այս շաբաթվա ընթացքում Ջրհոսին խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել սեփական առողջությանը: Բացառեք ֆիզիկական գործունեությունը, հեռացեք ամեն ինչից, ինչը խանգարում է և խաթարում մտավոր հարմարավետությունը: Սովորական ապրելակերպից չնչին շեղումները բացասաբար կանդրադառնան ինքնազգացողության վրա: Ընտանիքի անդամները կտրամադրեն հոգեբանական օգնություն և աջակցություն բոլոր նախաձեռնություններում:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 9-15-ը․ Ձկներ

Այս շաբաթ Ձկները կկենտրոնանան գործընկերների, ղեկավարության, բոլոր նրանց վրա, ովքեր տարիքով կամ պաշտոնով իրենցից ավելի բարձր են: Խորհուրդ է տրվում հրաժարվել նախաձեռնություններից այն հարցերում, որոնք ձեր իրավասության ոլորտից դուրս են: Սա վերաբերում է աշխատանքին և անձնական կյանքին: Որորշ ժամանակով դարձեք արտաքին դիտորդ:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին