Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Ճտքավոր կոշիկներ․ 2019-ի աշնան թրենդները

Ճտքավոր կոշիկներ․ 2019-ի աշնան թրենդները

03.10.2019

1. Կենդանական պրիտներ

Դատելով ամեն ինչից, սրանք մեզ հետ կլինեն դեռ երկար ժամանակ։ Այնպես որ, եթե ցանկանում եք ձեր պահարանը հարստացնել որևէ «ազդեցիկ» իրով, ապա օձերը ձեզ օգնության կգան։

600x580

600x580

2. Կազակներ

Վերջիններս մի փոքր ձևափոխության են ենթարկվել։ Այժմ դրանցում չկան ակնհայտ էթնիկական նախշեր, նմուշները դարձել են ավելի քաղաքային և հանգիստ։

600x580

600x580

3. Տրենդ՝ ճերմակով

Ճիշտ է, այնքան էլ պրակտիկ չեն, փոխարենը լավ առանձնացնում են բազմության մեջ։ Քանի դեռ եղանակն ուրախացնում է արևով կամ անձրևների բացակայությամբ՝ հանգիստ կարելի է վայելել այս թրենդը։

600x580

600x580

4. Իսկ ի՞նչ, եթե անձրևի

Արդիական հարցադրում է։ Անձրևային եղանակին պետք է հագնել ավելի պրակտիկ կոշիկ, սակայն ոչ պակաս ոճային։ Սարսափելի ռետինե ճտքավոր կոշիկներն արդեն անցյալում են։ Հիմա կարելի է կրել թափանցիկները։ Իսկ դրանց գույնը՝ փոխել գուլպաների երանգների հաշվին։

600x580

600x580

5. Սուր քիթ և կայուն կրունկ

Հարմարավետ, գեղեցիկ և պրակտիկ թրենդ է։ Այս կարգի ճթքավոր կոշիկները բազային են և սազում են ամեն ինչի՝ ջինսերի, տաբատների, կիսաշրջազգեստների և շրջազգեստների հետ։

600x580

600x580

6. Սպորտային տարբերակ

Այդքան էլ ճտքավոր կոշիկ չէ, բայց, այդուհանդերձ, կանդրադառնանք։ Արդիական են հնուց վերադարձած գուլպա-սպորտայինները։

600x580

600x580

7. Արշավային կոշիկներ

Ոմանք այս ոճը չեն ընդունում, համարելով, որ «սպանում» են կանացիությունը։ Շատերի համար արշավային կոշիկները հարմարավերության և ոճայնության հրաշալի համադրություն են։ Այսպիսի կոշիկները «խաղում» են հակադրության վրա և ընդգծում են կանացի ոտքերի նրբությունը։

600x580

600x580

8. Հաստ տակացուներով

Եթե բարձր կրունկներ եք սիրում, սակայն անհարմարավետությունը չեք կարողանում տանել, ապա այս տարբերակը ձեզ համար է։ Հաստ տակացուն հաճախ փոխարինում է բարձր կրունկին։

600x580

 600x580

 

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին