Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Հայաստանը կներկայանա «Little Miss United World 2019» միջազգային մրցույթին

Հայաստանը կներկայանա «Little Miss United World 2019» միջազգային մրցույթին

03.10.2019

«Little Miss United World 2019» միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 2 - 8-ը, հեռավոր Կանարյան կղզիներում (Իսպանիա):

Մրցույթը, որն այս տարի անցկացվում է 19-րդ անգամ, մասնակից երկրների առումով ներկայացուցչական է և ընդգրկել է ավելի քան հինգ տասնյակ երկիր։

LITTLE MISS and MISTER WORLD ապրանքային նշանի բացառիկ օգտագործողն ու ազգային տնօրենը Հայաստանում «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան է: Սա բացառիկ հնարավորություն է Հայաստանը ներկայացնելու նման հեղինակավոր մրցույթում:

Այս տարի ևս մրցույթի միջազգային ժյուրիի կազմում շուրջ երեսուն երկրից հրավիրված արվեստի, մշակույթի, նորաձևության, շոու բիզնեսի, Fashion ինդուստրիայի ներկայացուցիչներ են: Մեր հետ զրույցում «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն Լուսինե Բաղդասարյանը նշեց, որ Հայասատանը երրորդ անգամ է ներկայանալու այս ստուգատեսին: «Ժամանակահատվածը որ նախատեսված էր մրցույթի քասթինգի, հայտերն ուղարկելու, վիզաների ստացման համար չափազանց կարճ էր՝ ընդամնեը մեկ ամիս: Բայց մենք գրեթե ամեն բան կարողացանք հասցնել»,-ասաց գործադիր տնօրենը:

Ինչ վերաբերում է Հայաստանը ներկայացնող մասնակիցներին, ապա նախապատվությունը կանգ է առել երկու հրաշք աղջնակների՝ ութամյա Ինեսա Պալոյանի և տասնմեկամյա Լյուսյա Ջանվելյանի վրա: Երկուսն էլ ներկայանալու են International model և International talent անվանակարգերում:

600x580

Ի դեպ՝ նախորդ անգամ Հայաստանը մրցույթից վերադարձել է GRAND PRIX հատուկ, Գլխավոր և BEST ART COSTUME մրցանակներով: Մեզ մնում է բարի ճանապարհ և հաջողություններ մաղթել Հայաստանը ներկայացնող մասնակիցներին:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին