Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 7-13-ը 2019 թ․

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 7-13-ը 2019 թ․

07.10.2019

Հոկտեմբեր 7-13-ը ընդարձակվող Լուսին է: Այն գործերը, որոնք երկար ժամանակ չէիք կարողանում անել, կշարժվեն մեռյալ կետից և առաջ կգնան։ Ընդ որում՝ այս շաբաթվա հենց առաջին օրվանից:

Օգտագործեք այս ժամանակահատվածը հին խնդիրներն ավարտելու և շուտով նոր ծրագրեր սկսելու համար:

 

 

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 7-13-ը. Խոյ

Լավ կլիներ, եթե հանգստյան օրերին ամառանոց գնայիք: Բայց աշխատանքային օրերին, զբաղվեք գործնականխնդիրների լուծմամբ։ Ղեկավարությունը կարող է կասկածել, որ վերջերս դուք ալարկոտ եք դարձել։ Հեռու պահեք ձեզ տհաճ մարդկանց հետ հաղորդակցությունից, ավելի լավ է խուսափեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 7-13-ը. Ցուլ

Ձեր շրջապատի մարդիկ կարող են ագրեսիվ լինել, բայց դա ձեզ չի հետաքրքրի: Երկար ժամանակ դուք այսքան խաղաղություն չեք զգացել, որքան այս ժամանակահատվածում կզգաք: Ուղևորությունները, հատկապես երկար, այժմ արգելված են: Ավելի լավ է այս շաբաթը նվիրել տանն ու սիրելիներին՝ նրանք ձեզ պետք են:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 7-13-ը. Երկվորյակ

Շատ իրադարձություններ, որոնք տեղի կունենան ձեր կյանքում այժմ՝ նշանակալի կլինեն: Սակայն դուք դա անմիջապես չեք հասկանա: Հիմա չարժե թույլ տալ, որ անծանոթները ձեզ մոտիկ գտնվեն: Իսկ ահա հին ընկերների հետ ավելի հաճախ հանդիպեք։ Զրույցի ընթացքում նրանք կարող են ձեզ լավ գաղափարներ հաղորդել:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 7-13-ը. Խեցգետին

Եթե սիրում եք ապագայի համար պլաններ կազմել, ապա արեք դա հիմա: Եվ ավելի լավ է այդ ամենը գրել թղթի վրա: Իրենց մասին կհիշեցնեն նախկին ծանոթները: Մի՛ ծանրացեք նրանց վրա. դուք պետք է առաջ գնաք: Այս ժամանակահատվածը իդեալական է ինքնազարգացման և կատարելագործման համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 7-13-ը. Առյուծ

Ցանկացած ստեղծագործական որոնում, հետաքրքիր խնդիր այժմ հաջող կլինի: Նույնիսկ այն դեպքերում, երբ ձեզ համարում եք ոչ գիտակ, ամեն ինչ կստացվի: Միայնակ Առյուծները կարող են հանդիպել իրենց երկրորդ կեսին: Ավելի շատ ժպտացեք, որպեսզի մեծացնեք հնարավորությունները:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 7-13-ը. Կույս

Եթե ժամանակ առ ժամանակ ինչ-որ բան չստացվի ձեզ մոտ, ուրեմն դա ազդանշան է: Մտածեք, թե ինչն եք սխալ անում: Ձեր անձնական կյանքում լռություն կտիրի, սակայն դուք միայնակ էլ ձեզ վատ չեք զգա: Խորհուրդ չի տրվում գործարքներ կատարել անշարժ գույքի հետ կապված, հատկապես՝ գնել, ավելի լավ է հետաձգեք։

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 7-13-ը. Կշեռք

Որոշ Կշեռքների համար այս շրջանը կյանքում ինչ-որ նոր բանի սկիզբ կլինի: Եթե հետաքրքիր առաջարկ ստանաք, անկասկած համաձայնեք: Մի խուսափեք տնեցիների հետ կենցաղային վեճերից: Գլխավորը՝ մի ձգձգեք կոնֆլիկտները:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 7-13-ը. Կարիճ

Ավելի լավ է հիմա չզբաղվեք կարևոր հարցերով, իսկ առօրյա խնդիրները կհաղթահարեք փայլուն: Փակեք այն հարցերը, որոնք վաղուց արդեն ձեզ հանգիստ չեն տալիս: Այժմ հատկապես արդիական կլինի ընտանեկան արձակուրդը: Եթե նախատեսում եք արձակուրդն անցկացնել ընտանիքի հետ, ապա կասկած չկա, որ այն կանցնի ամենաբարձր մակարդակով:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 7-13-ը. Աղեղնավոր

Եթե ներկայումս ինչ-որ մեկի հետ վիճաբանության մեջ եք, հնարավորություն կունենաք շտկելու այն: Բաց մի թողեք այդ հնարավորությունը: Ընդհանուր առմամբ, այժմ կարող եք զբաղվել վերանորոգմամբ և տան բարեկարգմամբ: Դուք առանձնայհատուկ լավ տեսք կունենաք, ինչը նշանակում է, որ հակառակ սեռի ուշադրությունը դեպի ձեզ ապահովված է:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 7-13-ը. Այծեղջյուր

Հեշտ ժամկահատված չէ, այն կարող է ձեզ լուրջ կոնֆլիկտներ բերել ղեկավարության հետ: Պաշտպանեք ձեր իրավունքները, բայց դա արեք քաղաքավարի: Սպիտակ շերտը կսկսվի հոկտեմբերի 11-ից: Հանգստյան օրերին քաղաքից դուրս եկեք, ցանկալի է ընտանիքի կամ մտերիմների հետ. ձեզ դա անհրաժեշտ է։

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 7-13-ը. Ջրհոս

Սա իդեալական ժամանակ է աշխատատեղը փոխելու համար, եթե ներկայինս ձեզ դուր չի գալիս: Փորձեք նոր աշխատատեղ որոնել հոկտեմբերի 7-ից 11-ը: Եղեք նախաձեռնող այն բոլոր հարցերում, որոնց դուք կբախեք: Բայց ձեր անձնական կյանքում իրադարձությունները մի շտապեցրեք. ամեն ինչ ընթանում է ինչպես հարկն է:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 7-13-ը․ Ձկներ

Որոշ հանգամանքներ դուք անզոր կլինեք փոխել: Դրան փիլիսոփայորեն մոտեցեք: Ժամանակաշրջանը բարենպաստ է ռոմանտիկ հանդիպումների և սեր խոստովանելու համար: Ամուսնացած Ձկներին այժմ ավելի լավ է չխառնվել վեճերի մեջ: Հաշտեցումը կլինի դժվար և երկարատև:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին