Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Գեղեցկության համար ամենակարևոր վիտամինները

Գեղեցկության համար ամենակարևոր վիտամինները

07.10.2019

Իհարկե առողջության և մաշկի, մազերի ու եղունգների գեղեցկության համար անհրաժեշտ են շատ վիտամիններ, միկրոէլեմենտներ և այլ սնուցող նյութեր: Սակայն որո՞նք են դրանցից ամենաանհրաժեշտը:

Յուրաքանչյուր կին ցանկանում է լինել ամենագեղեցիկը և մենք բոլորս հասկանում ենք, որ ճանապարհը դեպի գեղեցկություն ոչ միայն դեմքի խնամքն է, այլև ճիշտ սննդակարգը: Ձեր մազերին, մաշկին և եղունգներին անհրաժեշտ են շատ օգտակար նյութեր: Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, իրականում շատ քիչ մարդիկ են ստանում բոլոր վիտամինները և հանքանյութերը սննդից: Այդ պտճառով սնունդը պետք է խստորեն վերահսկվի: Սակայն մի շտապեք գնել թանկանոց վիտամինային կոմպլեքսներ, եկեք պարզենք, ինչ է պետք մեր գեղեցկության համար:

Հոգ տարեք նրա մասին, որ ձեր վիտամիններում լինի վիտամին А` ռետինոլ: Այս նյութը օգնում է կարգավորել ճարպագեղձերի աշխատանքը, վերականգնել վնասվածքները, պաշտպանել մաշկը բորբոքումներից: Բացի այդ, այն կօգնի ձեր իմունիտետին և տեսողությանը: Այս վիտամինը կա լոլիկում, խնձորում, գազարում, ծիրանում, ծաղկակաղամբում, ձմերուկում և այլ մրգերում ու բանջարեղենում:

600x580

Ձեզ նաև անհրաժեշտ է տիամին, ռիբոֆլավին, հոլին, ֆոլաթթու: Սրանք B խմբի վիտամիններ են: Առաջին հերթին դրանք օգնում են պաշտպանել օրգանիզմը տարբեր առումներով՝ ամրացնել նյարդային համակարգը, բարձրացնել դիմադրողականությունը, կարգավորել քունը: Այս ամենը բարենպաստ ազդեցություն կունենա ձեր արտաքինի վրա:

Մի մոռացեք նաև վիտամին C-ի մասին, բացի լավ հայտնի հատկություններից, այն նաև պատասխանատու է մաշկի պիգմենտների աշխատանքի կարգավորման համար:

Գեղեցկության համար ամենահայտնի վիտամիններից է E-ն կամ տոկոֆերոլը: Այս վիտամինը հրաշալի ազդեցություն ունի: Այն մեծացնում է կանանց հորմոնների՝ կոլլագենի և էստրոգենների սինթեզը:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին