Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Ինչպես սնվել 30-ից հետո առողջ մնալու համար

Ինչպես սնվել 30-ից հետո առողջ մնալու համար

07.10.2019

30-անց կանանց ավելի դժվար է պահել քաշը նորմայի մեջ, քանի որ շատերին ժամանակը չի բավականացնում զբաղվել սպորտով և նրանք նախընտրում են տարբեր դիետաների հետևել, որոնց պատճառով օրգանիզմում առաջանում է սնուցող նյութերի պակաս, քնկոտություն օրվա ընթացքում և դյուրագրգիռություն:

Ինչպե՞ս ճիշտ սնվել խնդիրներից խուսափելու համար:

Առաջին հերթին դուք պետք է հասկանաք, որ բանջարեղենը ձեր ընկերն է: Հենց դրանք պետք է կազմեն ձեր օրվա սննդակարգի առնվազն կեսը: Մրգերի հետ արդեն կարելի է զգուշավորություն ցուցաբերել՝ բացի օգտակար բջջանյութից դրանք շատ շաքար են պարունակում:

Հիշեք, առողջությունը և ինքնազգացողությունը կապված են սննդակարգից, ավելի լավ է հրաժարվեք հյութերից և գազավորված ըմպելիքներից, ալկոհոլի օգտագործումը հասցրեք նվազագույնի:

Աշխատեք միսը փոխարինել ձկով: Կենդանական յուղերը և սպիտակուցները վատ են յուրացվում և վնասում են սիրտ-անոթային համակարգը: Ամենավատը, սակայն, արգանակների օգտագործումն է, հիշեք, դրանք սրտի №1 թշնամին են:

Օրը սկսեք մեկ բաժակ ջրով և ավարտեք մեկ բաժակ կեֆիրով: Դա կկարգավորի մարսողական համակարգի աշխատանքը: Ինչպես նաև սովորացրեք ձեզ ամեն օր կաթնաշոռ ուտել: Ամեն տարվա հետ օրգանիզմում ոսկրային հյուսվածքները պակասում են, և որպեսզի հասուն տարիքում կոտրվածքներ չստանաք, պետք է օրգանիզմը ապահովեք կալցիումի պահուստով:

600x580

Ձուն ոչ միայն սպիտակուցի էժան աղբյուր է, այլև իսկական խոլեստերինային ռումբ: Սակայն դրանից հրաժարվել չարժե, քանի որ բացի վնասակար խոլեստերինից այն նաև պարունակում է մի շարք օգտակար ամինաթթուներ: Ցանկալի է շաբաթական 2-3 ձվից ավելի չօգտագործել, իսկ օմլետի պատրաստման համար օգտագործեք սպիտակուցները, քանի որ վնասակար խոլեստերինը դեղնուցի մեջ է:

Սննդակարգում անպայման հացահատիկայիններ և վարսակ օգտագործեք: Դրանք դանդաղ ածխաջրերի աղբյուր են և հենց դրանցով են սովորաբար նախաճաշում ողջ աշխարհում: Դրանք դանդաղ են ծախսվում, այդ պատճառով դուք երկար ժամանակ հագեցվածություն եք զգում և ցանկություն չեք ունենում որևէ վնասակար բան ուտել:

Փորձեք ամեն օր նվազագույնը կես եփած բազուկ ուտել: Այն հիանալիորեն կմաքրի ձեր օրգանիզմը, կազատի այն շլակներից և կարագացնի նյութափոխանակությունը:

Հիշեք, որ պետք է նվազագույնի հասցնեք աղի և շաքարավազի օգտագործումը: Աղը ոչ միայն տգեղ այտուցվածության պատճառ է, այն նաև նպաստում է սրտի և ուղեղի կաթվածի առաջացմանը: Շաքարավազի վնասի մասին բոլորը գիտեն: Հենց շաքարավազն է ստիպում ձեզ ուտել վնասակար սնունդ, քանի որ դրա օգտագործումից հետո դուք ցանկանում եք ուտել այնպիսի մթերքներներ, որոնք թույլ են տալիս վայելել կտրուկ համային զգացողությունները և որոնք, սովորաբար, լի են տարբեր քիմիական հավելումներով, ինչը և վնասում է մեր երիկամներն սիրտը:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին