Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

8 հնարք հիանալի մազեր ունենալու համար

8 հնարք հիանալի մազեր ունենալու համար

07.10.2019

Հասարակ ձևերը կօգնեն ձեր խոպոպներին հիանալի տեսք ունենալ անկախ եղանակից, ցրտից, ջեռուցումից, գլխարկից:

Բալզամ քսեք մինչ մազերը լվանալը

Փոխեք սովորական արարողակարգը և օգտագործեք կոնդիցիոները ցնցուղ ընդունելուց 10 րոպե առաջ, իսկ այնուհետև մազերը սովորականի պես լվացեք:

Արդյունքը կլինի հիանալի՝ փարթամ, փափուկ, թեթև մազեր՝ առանց ծանրացված և չոր ծայրերի:

600x580

Մազերը սոդայով ողողեք

Պատրաստում եք խառնուրդը 1:2-ի հարաբերակցությամբ: Այն օգտագործեք մազերը լվանալուց հետո: Փայլը և լամինիացիայի թեթև ազդեցությունն իրենց զգացնել կտան:

Հալվեից դիմակ պատրաստեք

Աղացեք 1-2 հալվեի տերև և քսեք մազերի ծայրերին: Դրանք կդադարեն ճյուղավորվել և կատարյալ տեսք կունենան:

600x580

Մուսը ճիշտ քսեք

 Այն քսելով մազերը գանգրացնելու ունելիի վրա, դուք կստանաք ոճային խոպոպներ այլ ոչ անկապ խուճուճիկներ, եթե այն պահեք  հորիզոնական և սահեցնք ներքև:

600x580

Մի սեղմեք ունելիները շատ ուժեղ

Մազերը ավելի փարթամ, փայլուն և թեթև կլինեն, եթե դուք ուղղակի թեթևակիորեն սեղմեք խոպոպներն ունելիով, այլ ոչ քաշեք ներքև:

600x580

Մազերին հանգիստ տվեք

Խոպոպներ կարելի է ստանալ նաև առանց ունելիի, օրինակ՝ փաթաթելով մազերը և թողնելով, որպեսզի դրանք բնական չորանան:

Օգտագործեք անտեսանելի հերակալներ

Սա բարդ հարդարման տեսանելիություն ստեղծելու համար լավագույն միջոցն է: Այն ֆիքսում է չլսող մազափնջերը:

600x580

Հիշեք կտրվածքի մասին

Եթե մազերը ոչ մի կերպ գեղեցիկ չեն նստում, ժամանակն է եկել թարմացնել դրանք անկախ դրանց երկարությունից: Հիշեք, եթե դուք արդեն մեկ շաբաթ է դժգոհ եք ձեր մազերի հարդարումից, ուրեմն ժամանակն է զանգահարել ձեր վարսահարդարին:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին