Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Նախագծի մասին

Բարի գալուստ «look.am – Եղիր գեղեցիկ» ինֆորմացիոն պորտալ:

Առողջ ապրելակերպի և գեղեցկության ոլորտը Հայաստանում և ամբողջ աշխարհում զարգանում է բուռն տեմպերով, իսկ մենք, առօրյա հոգսերով ծանրաբեռնված, հաճախ ժամանակ չենք կարողանում հատկացնել մեր առողջությանն ու գեղեցկությանը, մենք որոշել ենք ավելի դյուրին դարձնել ընտության հնարավորությունը:

Այժմ Հայաստանում գործող առողջ ապրելակերպի և գեղեցկության ոլորտի բոլոր առաջատար կազմակերպությունները համախմբած են այս կայքում, դուք կարող եք մկնիկի մեկ կամ մի քանի հարվածով բազմաթիվ կազմակերպություններից ընտրել ամենահարմարը:

Կարող եք դիտել Ձեզ դուր եկած կազմակերպության ամբողջական նկարագրությունը, տեսնել նաև մասնագետի լուսանկարն ու տեղեկանալ նրա մասնագիտական փորձի մասին, համոզվել, որ կազմակերպությունում աշխատում են արհեստավարժ մասնագետներ: Ստեղծել ենք քաղաքացիների համար հարմարավետ կայք, սակայն պատրաստ ենք առողջ առաջարկություններ լսել և միասին մտքեր քննարկել:

Ինտերնետային ցանցից օգտվող հարգելի այցելուներ, կազմակերպությունների հարմարավետ որոնում բազմաթիվ տարբերակներով.

  • Ըստ ծառայությունների. որոնումների արդյունքում կտեսնեք, թե ինչպիսի կազմակերպություններում և ինչ գներով կարող եք ստանալ այս կամ այն ծառայությունները: Ֆիլտրերի օգնությամբ կարող եք գտնել մոտակա կազմակերպությունը, նաև համակարգել գնային որոնումների արդյունքները:
  • Ըստ բնակության վայրի. ընտրում եք շրջանն ու փողոցը, և որոնման արդյունքում կարող եք տեսնել այդ փողոցի վրա տեղակայված կազմակերպությունների ամբողջ ցուցակը:
  • Քարտեզի օգնությամբ. քարտեզի վրա նշում եք Ձեր գտնվելու վայրը և կազմակերպության մաքսիմալ հեռավորությունը ձեզանից: Որոնումների արդյունքում կտեսնեք բոլոր այն կազմակերպությունները, որոնք համապատասխանում են Ձեր նշած չափանիշներին:

Մեր կայքի այցելուները կարող են ստանալ զեղչեր: Պարզապես ընտրեք զեղչ ներկայացնող կազմակերպությունը, ստացեք կտրոնը և օգտվեք զեղչով:



Ինչպես նաև «look.am» պորտալի միջոցով Դուք կարող եք օնլայն գրանցվել մասնագետի մոտ ընդունելության: Մասնագետի օնլայն կոնսուլտացիան բոլոր ցանկացողների համար մեր պորտալում անվճար է: Ձեր հարցերին կպատասխանեն հեղինակավոր մասնագետներ:


Եղե՚ք առողջ և գեղեցիկ։


Գրեք և զանգահարեք մեզ.

E-mail: info@look.am

Հեռախոս՝ +374 93-544-014, +374 10-544-442:

Հարգանքներով՝ «look.am - Եղիր գեղեցիկ» պորտալի ադմինիստրացիա:

Կազմակերպություններին