Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Գեղեցիկ շոկոլադե նրբաբլիթներ

Գեղեցիկ շոկոլադե նրբաբլիթներ

14.10.2019

14.10.2016

Բարակ գեղեցիկ նրբաբլիթներով քչերին արդեն կարելի է զարմացնել, առավել ևս, որ սովորել պատրաստել դրանք շատ հեշտ է: Այսօր մենք առաջարկում ենք պատրաստել յուրահատուկ մարմարե նրբաբլիթներ՝ խմորին ավելացնելով մեկ բաղադրիչ՝ կակաո:

Եվ այստեղ արդեն ձեզ համար բացվում է երևակայության անսահման տարածք․ կարելի է ամբողջությամբ շոկոլադե նրբաբլիթներ պատրաստել, նկարել սպիտակ խմորի վրա կամ հենց թավայի վրա միացնել ու ստանալ գծավոր պատկեր:

Ինչպես և սովորական նրբաբլիթները, դրանք կարելի է մատուցել մեղրով, ջեմով, կրեմով կամ մուրաբայով:

Անհրաժեշտ բաղադրիչները․

- Շաքարավազ՝ 2 ճաշի գդալ
- Կաթ՝ 3 բաժակ
- Ալյուր՝ 300գր
- Կակաո՝ 2 ճաշի գդալ
- Ձու՝ 3 հատ
- Բուսական յուղ՝ 2-3 ճաշի գդալ
- Աղ՝ մեկ պտղունց։

Պատրաստման եղանակը․

600x580

1. Հավկիթները հարել աղի և շաքարավազի հետ: Ավելի լավ է խմորը պատրաստել բլենդերում, այդպես ավելի արագ կստացվի և որակով, խմորը կլինի միասեռ առանց գնդիկների:

2. Այնուհետև ավելացնել մեկ բաժակ կաթ և կրկին հարել: Լցնել ալյուրը, հարել, որպեսզի գնդիկներ չմնան: Շարունակելով հարել՝ ավելացնել մնացած կաթը: Պետք է ստացվի բավականին ջրիկ խմոր:

3. Այժմ կարելի է թխել նրբաբլիթները: Խմորը պետք է լինի տարբեր գույների: Այդ պատճառով խմորի մեկ երրորդ մասը պետք է լցնել այլ տարայի մեջ, ավելացնել կակաո ու լավ հարել:

4. Լավ տաքացնել թավան, լցնել փոքր ինչ յուղ, հավասարեցնել թավայում և տաքացնել:

5. Լցնել փոքր-ինչ խմոր և հավասարեցնել թավայում: Թխել: Թեյի գդալով վերցնել մյուս խմորից և նախշեր նկարել: Այնուհետև շրջել նրբաբլիթը և թխել մյուս կողմից:

6. Հանել կրակի վրայից, փաթաթել այնպես, որ նախշավոր կողմը վերին մասում լինի և մատուցել տաք վիճակում, թեև սառը նրբաբլիթը նույնպես համեղ է:

Շոկոլադե նրբաբլիթների պատրաստման ժամանակ բուսական յուղը լցնել մեկ անգամ, առաջին նրբաբլիթի պատրաստման ժամանակ: Հետո այլևս պետք չէ:

Այժմ կարելի է պատրաստել թեյը և վայելել նրբաբլիթները՝ մուրաբայով:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին