Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Կոսմետոլոգներ. Ամեն ինչ էպիլացիայի մասին

Կոսմետոլոգներ. Ամեն ինչ էպիլացիայի մասին

20.06.2018
Կոսմետոլոգներ. Ամեն ինչ էպիլացիայի մասին
 
Հարթաշու՞րթ, ասեղային էպիլացի՞ա կամ գուցե լազերայի՞ն: Չեք կարողանում կողմնորոշվել, որն է ամենալավ միջոցը. Մենք զրուցել ենք կոսմետոլոգների հետ պարզելու համար, թե որ միջոցը ինչպես է ազդում, արդյունավետ է, թե ոչ և արդյոք անցավ է:
 
Անցանկալի մազաշերտից ազատվելու համար ամենապարզ միջոցը հարթաշուրթի կամ թելի կիրառումն է, սակայն այս միջոցները ժամանակավոր են: Այս միջոցը ցավոտ է և ավարտից հետո կարճ ժամանակ մաշկի տվյալ հատվածը կարմրում է: Այս միջոցով անցանկալի մազածածկը հեռացնելու դեպքում, ըստ կոսմետոլոգների, չի բացառվում, որ մազածածկույթը ավելանա:
 
Ասեղային, ֆոտո և լազերային էպիլացիաները մազաբուժության ձևերն են: Այս դեպքում աշխատանք է կատարվում մազարմատի հետ, որի միջոցով զգալիորեն նվազում է մազածածկը: Էպիլացիայի այս ձևերը չի կարելի կիրառել թարախային շերտի, լայնացած անոթների վրա, ինչպես նաև հղիության և դաշտանային ցիկլի շրջանում:
 
Ասեղային էպիլացիան կիրառելի է մարմնի բոլոր հատվածներում, բացի մեծ խալերի հատվածից: Այն ճիշտ կատարելու դեպքում ամբողջովին անվտանգ է: Այս միջոցը սխալ կիրառելու դեպքում կարող է մաշկի այրվածք առաջանալ: Քանի որ էպիլյացիայի այս ձևը ցավոտ է, անհարժեշտության դեպքում կատարվում է տեղային ցավազրկում:
 
<< Ասեղային էպիլացիայից հետո պետք է որոշակի կանոններ պահպանել. մոտ 3 օր մաշկի տվյալ հատվածը չլվանալ, խուսափել մրսելուց: Ասեղային էպիլացիան չի կատարվում ամառվա շոգ օրերին, քանի որ քրտինքն էլ է վնաս:>>, - նշում է կոսմետոլոգ Հասմիկ Մելքոնյանը:
 
Ֆոտոէպիլացիայի դեպքում, որքան մազը մուգ է և կոշտ, այնքան գործընթացն ավելի արդյունավետ է: Էպիլյացիայի այս ձևի առավելություններից մեկն այն է, որ այս տիպի լույսի համար ճանաչելի են գրեթե բոլոր մազերը, բացի գունազրկված մազերից:
 
<< Նախընտրելի է, որ մաշկի նուրբ հատվածներում մազահեռացումը կատարվի Ֆոտոէպիլացիայի միջոցով: >>,- խորհուրդ է տալիս բժիշկ-դերմատոկոսմետոլոգ Վարինե Օհանյանը: Նա նաև նշում է, որ ֆոտոէպիլացիան պետք է կրկնել 3-4 անգամ՝ 4-6 շաբաթ պարբերականությամբ:
 
Լազերային էպիլացիայի դեպքում սարքի արձակած ալիքը ազդում է միայն մուգ մազերի վրա: Սպիտակ կամ գունազրկված մազերը չեն հեռացվում: Պատահում է նաև, որ սև մազն արմատում սպիտակ է լինում, ու ալիքը չի ազդում:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին